logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo nu coloured

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ուսումնական վարչության պետի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝  18.03.2022թ.

Պարտադիր պահանջներ 

  1. ունենա բարձրագույն կրթություն, կառավարման համակարգում աշխատանքային փորձ,
  2. իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Բոլոնիայի գործընթացը կարգավորող իրավական ակտերը, համալսարանի կանոնադրությունը, ներքին կարգապահական կանոնները (northern.am),
  3. տիրապետի ՄՈՒՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կազմակերպման հիմնախնդիրներին, միջազգային առաջավոր փորձին և զարգացման միտումներին,
  4. կարողանա և' բանավոր, և' գրավոր հաղորդակցվել անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով,[1]
  5. կարողանա բանակցություններ և զրույցներ վարել աշխատողների, ստորաբաժանումների ղեկավարների և այլ հաստատությունների (այդ թվում նաև օտարերկրյա հաստատությունների) ներկայացուցիչների հետ,
  6. տիրապետի համարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

Ուսումնական վարչության պետի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ(կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը:

Պահանջվող հմտություններ

  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլո­գիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
  • կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
  • ժամանակի կառավարման ունակություն
  • թիմային աշխատանքի ունակություն
  • նախաձեռնողականություն:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։

 

[1] Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...