logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության  համար նախատեսված դասընթացների (մասնավորապես՝ հիգիենայի հիմունքներ, մանրէաբանություն, քույրական գործի հիմունքներ, մանկաբուժություն) օտար լեզվով (անգլերեն լեզվով) դասավանդող դասախոսների թափուր հաստիքների համար

Վերջնաժամկետ՝   27.11.2023թ.

Պարտադիր պահանջներ՝

  • դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում,
  • մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
  • օտար լեզվի (անգլերեն լեզու) և՛ բանավոր, և՛ գրավոր գերազանց իմացություն (այդ թվում հաղորդակցվելու կարողություն),  հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (լրացվում է տեղում),
  • ինքնակենսագրություն՝ CV,
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկի սկանը,
  • սանիտարական գրքույկ,
  • տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ
  • այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների։

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   infoЭтот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին, իսկ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010-55-97-76 հեռախոսահամարին (մարդկային ռեսուրսների կառավարման բաժին)։

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...