Ուշադրություն!!
Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագործակցության հուշագրի հիման վրա, Էրազմուս+ K171 շարժունության ծրագրով Հյուսիսային համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները կարող են մասնակցել շարժունության ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Ուսանողների շարժունության ծրագրի տևողությունը 5 ամիս է, իսկ վարչակազմի շարժունության տևողությունը՝ 5 օր: Համալսարանը մրցութային կարգով ընտրելու է 1 դասախոս, և 2 ուսանող, որոնցից մեկը՝ բակալավրական կամ մագիստրոսական կրթական ծրագրով,իսկ մյուսը՝ ասպիրանտուրայի: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ուսանողները հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.: Մրցույթի համար պետք է ներկայացնել`
- 1.Ինքնակենսագրություն (CV, Europass)
- 2.Տեղեկանք առաջադիմության մասին
- Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
- 4.Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները փաստաթղթերը պետք է ուղարկեն Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Թեհմինե Բաղդասարյանի էլեկտրոնային հասցեին` tehmine1900@rambler.ru:
- Ինքնակենսագրություն (CV, Europass)
- Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
- Նամակ-նպատակ շարժունության ծրագրում մասնակցելու համար
- Տեղեկանք Հյուսիսային համալսարանում հիմնական աշխատանքի վերաբերյալ
Մրցույթի արդյունքում ընտրված հաղթող ուսանողի և դասախոսի դիմումները համապատասխան փաստաթղթերով կուղարկվեն Սևիլիայի համալսարան: Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը Մայիսի 21-ն է:
Մաղթում ենք հաջողություն
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն