logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

university 2

Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին

2018թ. Երևանի Հյուսիսային համալսարանը «Erasmus+» ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ՝ 2018-2021թթ. ընկած ժամանակահատվածի համար:

Ժեշուվի համալսարանը հիմնադրվել է 2001թ.: Ունի 12 ֆակուլտետ, մոտ 22.000 ուսանող և ավելի քան 2000 աշխատող:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ուսանողների և դասախոսների փոխանակում 2 համալսարանների միջև «Կառավարում»,  «Օտար լեզուներ»,  «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:

Առաջիկայում նախատեսվում է միայն 1 դասախոսի փոխանակում:

Փոխանակման ծրագրին դիմած մասնակիցները ընտրվելու են մրցութային հիմունքներով՝ նախապես ձևավորված հանձնաժողովի կողմից:

Մրցույթին մասնակցել ցանկացող դասախոսները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ներկայացնել արտաքին կապերի բաժին մինչև 25.09.2018թ.:

logo cig

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի համար հեռավար ուսուցման Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիրը:

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում են համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի վերապատրաստում­ների կազմակերպում՝ Moodle հեռավար ուսուցման ծրագրի վերաբերյալ: Հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով Moodle հեռավար ուսուցման ծրագրի շուրջ վերապատրաստումների անցկացման համար նախատեսվում է ներգրավել մեկ անհատ խորհրդատուի ծառայություն:

karavarman nax

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում բակալավրի/մագիստրոսի աստիճան ունեցող այն երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են աշխատանքային փորձ ձեռք բերել հանրային ծառայության ոլորտում։Պրակտիկայի ընթացքում պրակտիկանտները կստանան խորհրդատվություն և աջակցություն նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներից և նախարարության մյուս աշխատակիցներից, կմասնակցեն ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպմանը, ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ համապատասխան ոլորտներում։Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին կտրվի հավաստագիր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագիր։ Լավագույն ձևով իրենց դրսևորած պրակտիկանտները հնարավորություն կստանան հետագայում աշխատանքի անցնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում։

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...