logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

girq nver1girq nver2

Գիրք նվիրելու օր...

Կհանդիպենք փետրվարի 17-ին, ժամը 14:30, բուհի գրադարանում
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, արդեն քանի տարի նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Սա հիանալի առիթ է մի հետաքրքիր, մի զգլխիչ գիրք նվիրելու ոչ միայն մտերիմ մարդկանց, այլև բուհի գրադարանին: Վերջին տարիներին հատկապես համալսարանում կարևորվում է Գիրք նվիրելու օրը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում համալրելու բուհի գրադարանը մասնագիտական և գեղարվեստական գրքերով: Նախորդ տարի կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ ինչպես ավագ դպրոցում, այնպես էլ համալսարանում: Համատեղ այցելության ընթացքում խաղաղապահ զորքերի Զառ ուսումնական կենտրոնի գրադարանին նվիրվեց շուրջ 300 գիրք:
Այս տարի Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումը կանցկացվի փետրվարի 17-ին, ժամը 14:30, բուհի գրադարանում՝ վարչական ու դասախոսական կազմի մասնակցությամբ: Կպարգևատրվեն նաև տարվա լավագույն ընթերցող-ուսանողները: Իսկ մյուս բոլոր ուսանողները, որոնք կցանկանան ինչ-որ գիրք նվիրել գրադարանին, կարող են չզսպել իրենց ցանկությունը...

erazmus 01

Մրցույթ՝ Erasmus+

Erasmus+ միջազգային շարժունության 1 տեղ՝ Հյուսիսային համալսարանի դասախոսների համար։

Լեհաստանի Ժեշովի համալսարանն իր խնայած միջոցների հաշվին Հյուսիսային համալսարանին տրամադրում է դասախոսի Erasmus+ միջազգային շարժունության 1 տեղ /Zero Gant/, որը հարկավոր է իրացնել ս.թ. ապրիլի 21-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:
Շարժունության տևողությունը մեկ շաբաթ է:
Մասնակցության համար հարկավոր է ներկայացնել նամակ-նպատակ, ինքնակենսագրություն, անգլերենի իմացության մակարդակը վկայող փաստաթուղթ /առկայության դեպքում/, ինչպես նաև Ժեշովի համալսարանի դասախոսի համաձայնություն այն մասին, որ այդ օրերին կհյուրընկալի Հյուսիսային համալսարանի դասախոսին՝ հնարավորություն ընձեռելով անցկացնել դասախոսությունները:
Հարգելի գործընկերներ, հետաքրքրության դեպքում խնդրում ենք պահանջվող փաստաթղթերը մինչև ս.թ. փետրվարի 23-ն ուղարկել Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սյուզաննա Սարգսյանին՝Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեով:

Մրցույթը կանցկացվի հետբուհական կրթության «VERITAS» լսարանում ս.թ. փետրվարի 25-ին, ժամը 11-ին:

Ստացե՛ք կրթաթոշակ...

 
 
Ստացի՛ր կրթաթոշակ և սկսի՛ր կառուցել քո կարիերան «Դասավանդի'ր, Հայաստան»-ի հետ։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար հայտարարում է ուսումնական #կրթաթոշակ։
Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր՝
սովորում են #STEM ուղղվածություն ունեցող ֆակուլտետում (STEM),
ունեն բարձր առաջադիմություն,
պատրաստ են միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին` ուսումն ավարտելուց անմիջապես հետո:
Բաց մի՛ թողեք մեր Առաջնորդության զարգացման կրթաթոշակը ստանալու և հետագայում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ ձեր կարիերան կառուցելու բացառիկ հնարավորությունը։
Պայմաններին ծանոթանալու և դիմելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://arm.teachforarmenia.org/scholarship:
Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 12-ն է։

logo nu coloured

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակալի ժամանակավոր թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝  17.02.2022թ.

Պարտադիր պահանջներ 

  1. Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստի­ճան) և(կամ) կրթական ոլորտի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
  2. Բուհի կանոնադրության, ներքին կարգապահական և էթիկայի կանոնների և իր լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն[1].
  3. Առնվազն 1 օտար լեզվի իմացություն (լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 (B1) մակարդակին համապատասխան):
  4. կարողանա բանավոր և գրավոր գերազանց հաղորդակցվել մայրենի (հայերեն) լեզվով:

Դեկանի տեղակալի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դեկանի տեղակալի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:

Պահանջվող հմտություններ

  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլո­գիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
  • կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
  • թիմային աշխատանքի ունակություն
  • նախաձեռնողականություն:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։

 

[1] https://northern.am/index.php/hy/regulations

logo nu coloured

Հարգելի գործընկերներ
 
Լեհաստանի Լեշնոյի համալսարանը 2022 թվականի մայիսի 9-13-ը Erasmus+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Leszno Erasmus+ Staff Week» խորագրով միջոցառումը՝ նախատեսված գործընկեր բուհերի միջազգայնացման հարցերով պատասխանատուների համար: Միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հյուրընկալող համալսարանը կտրամադրի 2022 թվականի սկզբին:
Մրցույթին կարող են մասնակցել Հյուսիսային համալսարանի միջազգայնացման հարցերով զբաղվող աշխատակիցները՝ մինչև ս.թ. հունվարի 21-ն ուղարկելով հետևյալ փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին՝
1. անձնագրի պատճենը,
2. ինքնակենսագրություն՝ Europass CV ձևաչափով,
3. ուղեկցող նամակ,
4. անգլերենի իմացության B2 մակարդակը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում):

Главные новости

Հայտարարություններ

Հայտարարություն թափուր հաստիքի համար

28.10.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

09.09.2022

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ լրատվության և հասարակայնության հետ...