logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ   ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կազմակերպում է միջբուհական ուսանողական գիտաժողով «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով» խորագրով։

Գիտաժողովին մասնակցոււթյան պայմաններն են․

  • առավելագույնը 10 րոպե տևողությամբ ուսանողի սահիկահանդեսի փոխանցում գիտաժողովի կազմկոմիտե՝ մինչև սթ հոկտեմբերի 8-ը,
  • սահիկահանդեսի ներկայացման վերաբերյալ խորհրդատու դասախոսի գրավոր երաշխա­վորություն։

Գիտաժողվի աշխատանքային լեզուն  հայերենն  է, սահիկահանդեսները կարող են ներկայացվել նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Օրակարգ 

Լավագույն ելույթները կտպագրվեն ս․թ․ դեկտեմբերին, իսկ գիտաժողովի նյութերի  էլեկտրոնային տարբերակը գիտակրթական  կազմակերպությունների պաշտոնական կայքերում կտեղադրվեն ս․թ․ նոյեմբերին։

 Լրացուցիչ հարցերի համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե

հեռ (055) 09-71-70

          (094)11-21-40

Էլ փոստ։ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով

Մեկնարկել է «Միսս աշակերտուհի 2022» գեղեցկության մրցույթը, որին կարող են մասնակցել 6-16 տարեկան աղջիկներ Երևանից և մարզերից։
Հայտերն ընդունվում են missyerevan.am կայքում, հեռ.՝ 091 330203։
Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով։

 

misusanox

Աջակցենք Նելլի Թումասյանին

«Միսս ուսանողուհի» մրցույթում Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Թումասյանն անցել է եզրափակիչ փուլ: Հյուսիսային համալսարանը ներկայացնող հիասքանչ գեղեցկուհին հանդես կգա 07 համարով: Հունիսի 8-ին, ժամը 19:00, կամփոփվեն մրցույթի արդյունքները: Իսկ մինչ այդ, սիրելի համալսարանականներ ու բուհի բարեկամներ, եկեք աջակցենք մեր բուհը ներկայացնող, բոլոր առումներով անգերազանցելի Նելլի Թումասյանին՝ հետևելով ստորև նշված կանոններին
: Մեկնարկել է ինտերնետ և sms քվեարկությունը:
SMS քվեարկության արդյունքում հաղթողը կստանա <<Հանդիսատեսի Համակրանք>> տիտղոսը:
Ինտերնետ մրցույթի հաղթող կճանաչվի ամենաշատ սրտիկներ հավաքած մասնակիցը ,իսկ մրցույթի հաղթողը ինֆորմացիոն հովանավոր՝ KA Production-ի կողմից կստանա դրամական պարգև և կարժանանա <<Միսս Ուսանողուհի Ինստագրամ>> տիտղոսին:
photo & design : FTL Photography 
the General Sponsor: My Gym 
partners: N-Ayva medical aesthetic center  Podium Model Agency
Ara Silver
Էթիկայի Դպրոց
Kentron TV 
Taraz Art Տարազ Արտ
@Milena make up 
@Charming Beauty salon  Melante
Ոզնիների Այգի
pyunik_zargacman_kentron BusTravel 
handipum
 
Հարգելի ուսանողներ,
Ս.թ. մայիսի 11-ին ժամը 13:00-ին սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Հյուսիսային համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի և Ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք>> խորագրով սեմինար հանդիպմանը, որի բանախոսն է բ.գ.դ․, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը:
📌Հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, Հյուսիսային Համալսարանի Հեռավար ուսուցման կաբինետում (5-րդ հարկ): Հանդիպման լեզուն հայերենն է։
 

logo nu coloured

Հարգելի հայրենակիցներ
 
Բոլոր նրանց համար, ովքեր քաջ գիտակցում են վերջին օրերին Հյուսիսային համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը, և ակնկալում են, որ համալսարանի անունից հրապարակային պարզաբանում կտրվի վերոնշյալի վերաբերյալ, և բոլոր նրանց համար, ովքեր ունակ են հասկանալու, որ քաղաքական կամ քաղաքացիական ակցիայի ընթացքում անկարգապահ վարքագիծ դրսևորող անձանցից բաղկացած խմբի ներխուժումը Հյուսիսային համալսարանի մասնավոր տարածք կանխելը, նշված խմբի պահանջով քաղաքական ակցիայի խորհրդանիշ հանդիսացող Արցախի դրոշը համալսարանի պատշգամբից կախելը մերժելը բացառապես հանդիսանում է ուսումնական հաստատությունը որևէ քաղաքական և կամ քաղաքացիական նախաձեռնության ճնշումներից զերծ պահելու միտում, և, չունենալով որևէ այլ ենթատեքստ, չի կարող տարբեր քաղաքական և քաղաքացիական խմբերի կողմից շահարկումների առարկա դառնալ, իսկ ուսումնական հաստատությունից դուրս քաղաքական կամ քաղաքացիական ակցիաներին համալսարանի ուսանողության մասնակցությունը բացառապես ուսանողների իրավասության տիրույթում է, և համալսարանի ղեկավարությունը չի կարող այդ իրավունքի իրացումը այս կամ այլ կերպ ուղղորդել կամ սահմանափակել:
Միաժամանակ, ամենայն հարգանքով և պատասխանատվությամբ վերաբերվելով Արցախի դրոշի խորհրդին, այն պահից, երբ դրոշները չեն նույնացվի քաղաքական ակցիայի խորհրդանիշների հետ, համալսարանի ուսանողները և դասախոսական համակազմը համալսարանի շահակիցների շրջանում կկազմակերպեն մեր պետական խորհդանիշների դերի և կարևորության վերաբերյալ իրազեկման միջոցառումներ:
 
 
Հարգանքով`
Համալսարանի ռեկտոր Մ.Մակիչյան

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակալի ժամանակավոր թափուր հաստիքի համար

02.03.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակա...

Մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության թափուր հաստիքի համար

02.03.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլե...