Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին
Մարտի 20-ին հրապարակվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականը՝ Հյուսիսային համալսարանում հեռավար կրթություն կազմակերպելու վերաբերյալ։ Մինչ այդ արդեն մեր դասախոսներն ու ուսանողները լծվել էին գործընթացն իրականացնելուն։ Ստորաբաժանումների ղեկավարների, ամբիոնների վարիչների և ուսանողների շրջանում կատարված հարցումների արդյունքում վեր հանեցինք հեռավար ուսուցման ուղղությամբ մինչ այս պահը իրականացված աշխատանքների ընդհանուր նկարագիրը՝
- Համալսարանի ֆակուլտետներում, ավագ դպրոցում, բժշկական քոլեջում և Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում յուրաքանչյուր առարկայից ձևավորվել են խմբեր՝ ներգրավելով բոլոր ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին, տվյալ առարկայի դասախոսին,ավագ դպրոցի տնօրինությանը, դեկանատի աշխատակցին և դեկանին։ Վերջիններս իրականացնում են կազմակերպչական և վերահսկողական գործառույթներ, դասախոսներին և ուսուցիչներին են տրամադրում ուսանողների կոնտակտային տվյալները, դասացուցակներ և անհրաժեշտ այլ տվյալներ։
- Որոշ կուրսերում հեռավար ուսուցումն իրականացվում է առավել հանրամատչելի zoom հարթակով։ Հարցված ուսանողները, դասախոսները և ավագ դպրոցի ուսուցիչները նշել են այդ հարթակի դրական կողմերը՝ մատնացույց անելով նաև թերությունները՝ պարբերաբար ընդհատվող կապ, ձայնի և/կամ պատկերի մասնակի կամ ամբողջական կորուստ։
- Նկատի ունենալով այն հանգամանքը, որ որոշ դասախոսներ և ուսանողներ տեխնիկական բնույթի դժվարություններ են ունենում հեռավար ուսուցման ժամանակակից մեթոդներից օգտվելու ընթացքում(հեռավար ուսուցման հարթակների գերծանրաբեռնվածություն և այլն), մեր աշխատակիցները, որպես ժամանակավոր այլընտրանք, յուրաքանչյուր կուրսի համար բացել են meseenger, viber խմբեր և սկսել ակտիվորեն նյութեր ուղարկել ուսանողներին՝ ըստ դասացուցակների։ Յուրաքանչյուր գործողություն ձայնագրվում է խմբի զրուցարանում (չաթում)։ Կիրառվող և վերահսկվող միջոց է նաև էլեկտրոնային նամակագրությունը։ Հաջորդ շաբաթվանից, երբ խմբերի հետ կապը ամրապնդվի, դասընթացների հիմնական մասը կտեղափոխվի հեռավար ուսուցման zoom և moodle հարթակներ։
4․ Հիշեցնենք նաև, որ հակերային հարձակման արդյունքում վնասված Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման moodle համակարգը կվերագործարկվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, ինչը հնարավորություն կտա ուսուցման հաջորդ մասը ամբողջությամբ տեղափոխել այդ հարթակ՝ օգտագործելով համալսարանի բավականին հագեցած ժամանակակից ռեսուրսները։ Իսկ մինչ այդ դասավանդողների համար, որոնք կցանկանան դասընթացն անցկացնել Zoom-ի օգնությամբ, սակայն չեն տիրապետում համակարգից օգտվելու հմտություններին, կկազմակերպվեն առցանց վերապատրաստումներ: Վերապատրաստումները կվարեն համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը և ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանը: Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. և Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.՝ նշելով նամակի թեմայի հատվածում «վերապատրաստում» բառը:
Հեռավար ուսուցման մեկ այլ՝ jitsi.org հարթակից օգտվելու ուղղությամբ վերապատրաստումներ կամ անհատական խորհրդակցություններ կիրականացնի լրատվության բաժնի ավագ մասնագետ Արփինե Ալեքսանյանը։
5․ Վաղվանից՝ 23․03․2020, համալսարանի northern.am կայքում և ֆեյսբուքյան էջում կզետեղվեն բոլոր կուրսերի դասացուցակները, իսկ դասընթացների վերահսկողությունը կիրականացնեն դեկաններն ու դեկանատի աշխատակիցները՝ կազմելով համապատասխան հաշվետվություններ և տրամադրելով ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանին։ Ի դեպ, վերոնշյալ ստորաբաժանումն արդեն իսկ մշակել է հաշվետվությունների օրինակելի տարբերակներ համալսարանի դասախոսների, ավագ դպրոցի ուսուցիչների, քոլեջի դասախոսների և տնօրենի համար։ Դրանք հասանելի են բոլորին։
6 Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների ստորաբաժանումը (պրոռեկտոր` Լ. Ֆլջյան) ծանուցում է ուղարկել բոլոր դասախոսներին հետևյալ բովանդակությամբ՝
1.Եթե դուք դժվարանում եք հայթայթել այն նյութերը, որոնք վերաբերվում են դասավանդվող թեմային, ապա գրեք այդ նյութերի /գրքերի, հոդվածների եւ այլն/ անվանումները, եւ մենք կփորձենք գտնել դրանք համատեղ ուժերով։
- Եթե կարիք ունեք Ձեր գրքերից որոշ նյութերի, էջերի սկանավորման, ապա կարող եք դրանք սկանավորել՝ ներբեռնելով GOOGLE Play Market-ից կամ AppStore-ից սկանավորման ծրագրեր, օրինակ, Scanbot, Scanner for me, Scanner Mini by Readdle, ScanGuru։ Pdf Docs scan եւ այլն։
- Համալսարանի Որակի ապահովման վարչության եւ գրադարանի մեր գործընկերներին խնդրում եմ կատարել տեղեկության հավաքագրում համալսարանի աշխատակիցների կողմից թվայնացվող ռեսուրսների վերաբերյալ։
Հ.Գ. Ու թեպետ Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները անմիջապես «գրավեցին» հեռավար կրթության հասանելի հարթակները, այնուհանդերձ, ուսանողներն անկեղծանում են․
- «Թեպետ մեր կուրսի բոլոր ուսանողները ներգրավված են հեռավար ուսուցման գործընթացում, բայց մեր համալսարանում անցկացրած դասերին ոչ մի հեռավար ուսուցում չի կարող փոխարինել», ուսխորհրդի նախագահ Անի Ալեքսանյան։
- «Մինչև Կառավարության՝ հեռավար ուսուցման անցնելու որոշումը, մենք ինքներս ենք ձեռնամուխ եղել դասերը հեռավար եղանակով անցկացնելուն և հաջողությամբ իրականացնում ենք դա։ Բայց պետք է ասեմ՝ դասախոս-ուսանող անմիջական կապը շատ ավելի արդյունավետորեն է ազդում ուսանողների վրա», Պողոս Ստամբուլյան, ուսխորհրդի նախագահի տեղակալ։
- «Ուրախ եմ, որ հեռավար ուսուցման հարցում նման հետևողականություն կա։ Իսկ արգելքներն ու դժվարությունները մենք հաղթահարում ենք, քանի որ «արգելքահաղթահար» ուսանողներ ենք, հատկապես իմ ուժեղ կուրսը։ Գրեթե վստահ եմ, որ դասախոսները մեզանից որևէ մեկին «չոռնի» չեն գցի», Մարի Հակոբյան, իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի։
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հայտարարություն ուսումնական գործընթացը առցանց կազմակերպելու վերաբերյալ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
Հյուսիսային համալսարանում ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լսարանային ուսումնական պարապմունքները տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպելու վերաբերյալ
19.03.2020 թիվ 1
Պայմանավորված կորոնավիրուսի պատճառով ս.թ. մարտի 16-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ և դրանից բխող կրթական հաստատությունների գործունեության ժամանակավոր կասեցմամբ, ինչպես նաև հաշվի առնելով հարկադրված պարապուրդի արդյունքում բաց թողնված դասընթացների վերականգնման ուղղությամբ հետագա հնարավոր բարդությունները, այդ թվում, որոշ դեպքերում նաև դրանց անհնարինությունը, Հյուսիսային համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) սովորողների համար համապատասխան կրթական ծրագրերով ուսումնառության լիարժեքությունն ապահովելու նպատակով
Հանձնարարում եմ
- Համալսարանի ուսումնական գործընթացի շրջանակներում համապատասխան դասընթացների գծով ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը սովորողների ուսումնառությունը կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ առցանց եղանակով, կամ դրա անհնարինության դեպքում դասավանդվող նյութերի էլեկտրոնայնացմամբ և ուսումնառողներին հասցեագրմամբ (այսուհետ` էլեկտրոնային նամակագրությամբ): Սույն կետով նախատեսված ուսումնառության ընթացքում ընդգրկել նաև ս.թ. մարտի 2-6-ը, 13-ին պարապուրդի արդյունքում բաց թողնված ծրագրային դասընթացների նյութերը:
- Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված ուսումնառության մեջ ներառվում են Համալսարանի ամբիոնի վարիչների, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարի կողմից ներկայացված առարկայական դասընթացները` ելնելով ամբիոնի և կրթական ծրագրերի և դասընթացների առանձնահատկություններից:
- Առցանց եղանակով դասընթացների կազմակերպման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների, այդ թվում՝ Համալսարանի ամբիոններին առցանց եղանակով դասընթացներ կազմակերպելու հնարավորությունների պարզաբանումը, դեկանների և Համալսարանի Ալավերդու բաժանմունքի ղեկավարի կողմից դասապրոցեսների իրականացման գործընթացի հսկողության, համապատասխան հաշվետվությունների և կատարողականների ներկայացման հետ կապված մեթոդական և խորհրդատվական աշխատանքների կատարումը վերապահել Համալսարանի ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանին:
- Առցանց դասապրոցեսներ կազմակեպելու համար անհրաժեշտ է, որ ուսումնառության գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ առցանց հաղորդակցվելը թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի համար լինի հնարավորինս պարզ, Համալսարանի, ինչպես նաև ՀՀ կրթության բնագավառում համապատասխան լիազորություններով օժտված այլ անձանց կողմից մշտադիտարկելի և վերահսկելի, դասավանդման գործընթացը ունենա արխիվացման, հետևաբար նաև բազմակի օգտագործման հնարավորություն: Որպես նախապատվելի հարթակ առաջարկվում է դիտարկել Zoom առցանց հարթակը, հաշվի առնելով, որ այն հնարավորություն է տալիս ինտերնետային կապի պայմաններում դասավանդողին և ուսումնառողին պարզ գործողությունների արդյունքում միանալ առցանց հարթակին, միաժամանակ, դասապրոցեսները վերահսկելու հնարավորություն տալով համապատասխան լիազորություններով օժտված անձանց, ունի դասը տեսաձայնագրելու, արխիվացնելու, բազմակի օգտագործելու հնարավորություն: (Zoom համակարգի օգտագործման մասին հղումով՝ https://m.youtube.com/watch?v=E1Aw15D9RDU&fbclid= ): Ի թիվս Zoom-ի, ընդունելի կլինի նաև վերոնշյալ նախապայմաններին համապատասխանող այլ հարթակներ ևս:
- Այն դասավանդողների համար, որոնք կցանկանան դասընթացն անցկացնել Zoom-ի օգնությամբ, սակայն չեն տիրապետում համակարգից օգտվելու հմտություններին, ս.թ. մարտի 20-ին ժամը 12-ին, 14-ին և 16 կկազմակերպվեն առցանց վերապատրաստումներ: Վերապատրաստումները կվարեն Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը և ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանը: Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. և Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.՝ նշելով նամակի թեմայի հատվածում «վերապատրաստում» բառը: Յուրաքանչյուր վերապատրաստվող կստանա մուտքի կոդ և կկարողանա նշված ժամերին միանալ առցանց հարթակին՝ վերապատրաստվելու նպատակով: Միաժամանակ, դասավանդողի մոտ տեղեկատվական սարքավորումների հասանելիության հետ կապված խնդիրների դեպքում պատասխանատուները կարող են քննարկել վերջիններիս Համալսարանի նյութատեխնիկական բազայից օգտվելու հնարավորությունը, պահպանելով ընթացիկ արտակարգ դրության նորմերը:
- Եթե ամբիոնները, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարը կհիմնավորեն Zoom-ով, Moodle կամ առցանց այլ հարթակներով աշխատելու անհնարինությունը կամ ոչ նպատակահարմարությունը, պայմանավորված առարկայի առանձնահատկությամբ և/ կամ համապատասխան դասավանդողի կողմից այդ կերպ դասավանդելու հնարավորությունների բացակայությամբ, այդ թվում, առցանց հարթակներին ուսանողների հասանելիության անհնարինության դեպքում ամբիոնները կարող են կիրառել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համաժամանակյա և տարժամանակյա այլ ձևեր ևս, օրինակ, էլեկտրոնային հաղորդագրություններ էլեկտրոնային փոստով, պայմանով, որ նշված մեթոդով տրամադրված նյութերը ուսանողների կողմից լիարժեք չյուրացվելու դեպքում անհրաժեշտություն կլինի առկա ուսուցմամբ իրականացնել անհրաժեշտ լրացուցիչ դասապրոցեսներ: Այն դեպքում, երբ Համալսարանի Երևանի գլխամասի և կամ Ալավերդու բաժանմունքի որևէ դասավանդողի կողմից անհնար կլինի համապատասխանաբար առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ դասապրոցես կազմակերպել, սակայն այդ պրոցեսը կկազմակերպվի միայն Երևանում կամ միայն Ալավերդու բաժանմունքում, ապա Համալսարանի դեկանները, ամբիոնի վարիչները, քոլեջի ղեկավարը և Ալավերդու բաժանմունքի ղեկավարը համատեղ պետք է քննարկեն և քայլեր ձեռնարկեն առնվազն այդ գործընթացում չներառված ուսանողներին ընդգրկելու ուղղությամբ:
- Սահմանել, որ ամբիոնի վարիչը, ֆակուլտետի դեկանը, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարը, Ալավերդու բաժանմունքի ղեկավարը պետք է համակարգեն դասավանդողների առցանց պարապմունքները և իրականացնեն վերահսկողություն: Յուրաքանչյուր շաբաթվա ավարտին ամբիոնի վարիչը դասերը պարապելու վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնի ֆակուլտետի դեկանին, իսկ դեկանը հաշվետվությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում՝ ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին և Համալսարանի ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանին: Քոլեջի, Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի սովորողների մասով շաբաթական հաշվետվությունները շաբաթվա ավարտից հետո եռօրյա ժամկետում ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտորին են ներկայացվում վերջիններիս ղեկավարների կողմից:
- Սահմանել, որ ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը Համալսարանի ուսումնական վարչության և որակի ապահովման վարչությունների աշխատակազմերը, ինչպես նաև Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտորը կկատարեն խորհրդատուների գործառույթներ՝ աջակցելով Համալսարանի դասախոսներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում:
- Սահմանել, որ սույն հանձնարարականում նշված ժամկետում առցանց դասընթացները կիրականացվեն առկա դասապրոցեսի համար կազմված դասացուցակներով, եթե չլինեն դրանց վերանայման հիմնավոր պատճառներ, օրինակ, առցանց մեթոդով չդասավանդվող առարկաները, լաբորատոր աշխատանքները տեղափոխվեն առաջիկայում հնարավոր առկա մեթոդով դասավանդման ժամանակահատված, ներկայումս դրանք փոխարինելով առցանց մեթոդով դասավանդման ենթակա առարկաներով:
- Առցանց դասավանդման ընթացքում ուսումնական պարապմունքների վարձատրությունը կատարվելու է համապատասխանաբար ֆակուլտետների դեկանների, քոլեջի և Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի հաշվետվությունների հիման վրա, ըստ ուսումնական պլանի և դասավանդողի ծանրաբեռնվածության, այսինքն, հիմք ընդունելով առցանց եղանակով դասավանդված նյութի ծավալը, առկա ուսուցման ծրագրով նախատեսված նյութի դասավանդման համար նախատեսված վարձատրության վերահաշվարկով, ընդ որում, առցանց մեթոդով դասընթացների հատկացվող ժամանակը պետք է կազմի առկա մեթոդով առարկայական ծրագրով թեմային հատկացված ժամաքանակի առնվազն 60 տոկոսը (հաշվի է առնվել բաց թողնված երկու շաբաթների նյութերը (ընդհանուր 5 շաբաթվա նյութեր) առաջիկա 3 շաբաթվա ընթացքում բաշխելու հնարավորությունը, որի արդյունքում ծրագրային նյութը կհամարվի դասավանդված): Էլեկտրոնային նամակագրությամբ իրականացված աշխատանքների վարձատրության հարցը կքննարկվի ամբիոնի վարիչների և դեկանների, ինչպես նաև քոլեջի և Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի զեկուցագրերի հիման վրա, առկա ուսուցմամբ դասապրոցեսների վերականգնման պարագայում, հաշվի առնելով ծրագրով նախատեսված նյութը ուսումնառողների կողմից լիարժեք յուրացվելու հանգամանքը, ինչպես նաև հիմք ընդունելով ուսումնառողների կողմից դրանք յուրացնելու համար լրացուցիչ դասընթացների անհրհաժեշտությունը:
- Այն դասավանդողները, որոնք չեն կարողանա առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ դասընթացներ անցկացնել, պարտավոր են բաց թողնված պարապմունքները լրացնել ս.թ. ապրիլի 14-ից հետո՝ մեկ ամսվա ընթացքում և վարձատրությունը կիրականացվի բաց թողնված դասընթացները պարապելուց հետո՝ ամբիոնի վարիչի և դեկանի, քոլեջի, Ավագ դպրոցի, Ալավերդու մասնաճյուղի ղեկավարի զեկուցագրերի հիման վրա: Այն դեպքերում, երբ սույն հանձնարարականի 5-րդ կետով նախատեսված դեպքում Երևանի և կամ համապատասխանաբար Ալավերդու ուսանողը մասնակցել է ոչ իր հիմնական ուսումնառության վայրի դասավանդողի կազմակերպած առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ իրականացրած ուսուցմանը, այդ դեպքում լրացուցիչ դասընթացների կազմակերպման հարցը կքննարկվի ամբիոնի վարիչների, դեկանի, քոլեջի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի համապատասխան հիմնավորումների հիման վրա:
- Սույն հանձնարարականի հիման վրա կազմակերպված ուսումնական գործընթացի պատասխանատուներ սահմանել ամբիոնի վարիչներին, դեկաններին, քոլեջի, Ավագ դպրոցի և Ալավերդու բաժանմունքի ղեկավարին, իսկ այդ գործընթացի վերահսկողությունը վերապահել ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ` Մ. ՄԱԿԻՉՅԱՆ
Թափուր աշխատատեղ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի դասախոսի թափուր տեղի համար.
Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝
- Բարձրագույն կրթություն,
- Մասնագիտական աշխատանքային փորձ:
Դիմելու վերջնաժամկետը՝
- 10 փետրվարի 2020թ.
- Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:
- Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.:
- Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել, 010 55 40 56
Թափուր աշխատատեղ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի թափուր պաշտոնի համար
Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝
- Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման, իրավագիտության, հանրային կառավարման կամ նմանատիպ այլ ոլորտներում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների համակարգման և վարչական աշխատանքի ոլորտներում,
- ՀՀ Աշխատանքային օրենսդրության և մարդկային ռեսուրսների ոլորտում տարվող քաղաքականությունների գերազանց տիրապետում,
- Մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգերի հետ աշխատելու փորձ,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային լավ հմտություններ՝ կապված մարդկային ռեսուրսների կառավարման և ոլորտում կիրառվող տեղեկատվական համակարգերի հետ,
- Կադրային գործընթացների և մարդկային ռեսուրսների մեխանիզմների շատ լավ պատկերացում,
- Խնդիրները լուծելու ունակություն,
- Գերազանց հաղորդակցության և կազմակերպչական ունակություններ,
- Ժամանակի ճիշտ կառավարման գերազանց հմտություններ,
- Թիմային աշխատելաոճ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, գրավոր և բանավոր հաղորդակցություն:
Դիմելու վերջնաժամկետը՝
15 դեկտեմբերի 2019թ.
Թափուր աշխատատեղ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար
Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝
- Բարձրագույն կրթություն,
- Կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point):
Դիմելու վերջնաժամկետը՝
15 դեկտեմբերի 2019թ.,
Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 55 40 56: