Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Հայտարարություն
ԲԿԲՓ աշխատաժողով-վերապատրաստում
«Համալսարանական կառավարման ամբողջական մոտեցում և վերջնաարդյունքների հանդեպ համընդհանուր պատասխանատվություն» եվրոպական փորձագետ Դոկտոր Փոլ Օլիարի մասնակցությամբ /Ուոթերֆորդի տեխնոլոգիական համալսարան,Իռլանդիա/
5-6 սեպտեմբեր, 2019
Անցկացման վայրը՝ Հյուսիսային համալսարան, Ալեք Մանուկյան 15 ա, Երևան, Հայաստան, 6-րդ հարկ, նիստերի դահլիճ
Աշխատաժողով-վերապատրաստման նպատակն է աջակցել համալսարանների վարչական աշխատակազմերին, կառավարիչներին զարգացնել և ներդնել, ինչպես նաև կիրառել կառավարման ամբողջական մոտեցումը համալսարանի կառավարման գործընթացներում: Հարկավոր է սովորել, թե ինչպես հստակեցնել համալսարանական կառույցների դերակատարությունները և պատասխանատվությունները համալսարանի ընդհանուր կառավարման համակարգում, ինչպես նաև ստեղծել ամուր փոխկապակցվածություն այդ դերակատարությունների, պատասխանատվությունների, կրթական վերջնաարդյունքների և բուհերի հիմնական ցուցանիշների միջև: Համալսարանները պետք է ավելացնեն անհատների, կառուցվածքային միավորների, ֆակուլտետների, տնօրենների կշիռը համալսարանի կառավարման գործընթացում:
Կրթական վերջնաարդյունքներ՝ մասնակիցները պետք է սովորեն, թե ինչպես պետք է կարողանան ձևավորել համալսարանների ստորաբաժանումների պատասխանատվության շրջանակը աշխատակազմի ներգրավման, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ռազմավարական ուղղություներով:
Թիրախային խմբեր՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, վարչակազմի այլ ներկայացուցիչներ՝ ներգրավված համալսարանի կառավարման գործընթացում (դեկաններ, ամբիոնի վարիչներ, որակի ապահովման բաժնի աշխատակիցներ, դասախոսներ, որոք հանդիսանում են համալսարանի գիտխորհրդների, խորհրդների անդամներ, արտաքին շահեկիցներ, որոնք ներգրավված են համալսարանների կառավարման մարմիններում, ուսխորհրդների ղեկավարներ):
Օրակարգ
Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն
Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն
հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Քույրական գործ / առկա/ ստացիոնար
ա) հիմնական կրթության վկայականով 4 տարի տևողությամբ
բ) միջնակարգ կրթության ատեստատով 3 տարի տևողությամբ
Շրջանավարտները կստանան պետական դիպլոմ բուժքրոջ որակավորմամբ:
- Ատամնատեխնիկական գործ / առկա/ ստացիոնար
ա) հիմնական կրթության վկայականով 3 տարի տևողությամբ
բ) միջնակարգ կրթության ատեստատով 2 տարի տևողությամբ
Շրջանավարտները կստանան պետական դիպլոմ ատամնատեխնիկի որակավորմամբ:
Ուսման վարձը կազմում է տարեկան 150.000 դրամ, գործում է զեղչային համակարգ :
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է :
Քննությունը կանցկացվի 2019 թ. օգոստոսի 17-ին, ժամը 10:00
Ընդունելության համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
- դիմում,
- 4 լուսանկար (3x4 չափսի),
- կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
- կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
- սույն կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,
- իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը
(առկայության դեպքում),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները (առկայության դեպքում),
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթը (առկայության դեպքում),
- տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):
Համադպրոցական մրցույթի ամփոփիչ արդյունքներ
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համադպրոցական մրցույթի «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող» անվանակարգում հաղթել են՝
Առաջին մրցանակ
- Գալստյան Էդիտա, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
- Աթաբեկյան Կարինե, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
- Պեպանյան Արևիկ, Օձունի թիվ 2 միջն. դպրոց
Երկրորդ մրցանակ
- Բետլեմյան Թամարա, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
- Եսայան Վահե, Երևանի թիվ 46 ավագ դպրոց
- Բեգյան Մարիա, Նոր Հաճնի ավագ դպրոց
- Ալիխանյան Եվգինե, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց
Երրորդ մրցանակ
- Ավետիսյան Տաթևիկ, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
- Հովհաննիսյան Մարիաննա, Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց
- Գալոյան Շողիկ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ
- Խաչատրյան Անգելինա, Երևանի թիվ 127 ավագ դպրոց
- Հովսեփյան Սեդա, Երևանի թիվ 127 ավագ դպրոց
ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ մայիսի 15-16-ը «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում, Հյուսիսային համալսարանը հայտարարում է համադպրոցական մրցույթ՝ ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների համար հետևյալ անվանակարգերում՝
- «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող»,
- «Իմ Թումանյանը» (շարադրություն),
- Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ:
Մրցույթին մասնակցելու պայմանները
Ասմունքի մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին, իսկ շարադրությունների և բանաստեղծությունների էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև ասմունքի մրցույթի մասնակցության լրացված հայտը կարող եք ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 9-ը: Շարադրությունների և բանաստեղծությունների մրցույթի արդյունքները կամփոփվեն ս.թ. մայիսի 15-16-ին՝ համալսարանում անցկացվող «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում:
Լավագույն մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով և կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով՝
1-ին կարգի մրցանակ՝ 8 հոգի՝ Հյուսիսային համալսարանի անվճար ուսուցման համակարգում ցանկացած մասնագիտությամբ սովորելու հնարավորություն: Գերազանց առաջադիմության դեպքում ուսումնառության հաջորդ տարիներին անվճար ուսուցման հնարավորությունը կպահպանվի:
2-րդ կարգի մրցանակ՝ 10 հոգի՝ Հյուսիսային համալսարանում ցանկացած մասնագիտությամբ ուսման վարձի 50 տոկոսի զեղչմամբ սովորելու հնարավորություն:
3-րդ կարգի մրցանակ՝ 12 հոգի՝ մեկօրյա ուղևորություն Թբիլիսի՝ Թումանյանի տուն-թանգարան այցելությամբ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 55-40-52,010 559776 կամ էլեկտրոնային նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեներով:
Մասնակցության հայտ անհատ մասնակիցների համար
Մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը |
|
Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ |
|
Կրթական հաստատություն, հասցե |
|
Դասարան |
|
Մրցույթի անվանակարգ |
|