Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Միջազգային սեմինար-վերապատրաստում
Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի կունենա միջազգային սեմինար-վերապատրաստում «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:
Մեկօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում միջազգային փորձագետ, Վերին Ավստրիայի Կիրառական գիտությունների համալսարանի Բազմազանության կառավարման բաժնի ղեկավար, մագիստր, դոկտոր Մարտինա Գոշը կվերապատրաստի ներկաներին հետևյալ հարցերի շուրջ.
- Ի՞նչ է ներառականությունը բարձրագույն կրթության մեջ,
- Սոցիալական չափման և ներառականության զարգացման միտումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում,
- Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանի բարձրագույն կրթության համատեքստում՝ կապված ներառականության լիարժեք ներդրման հետ,
- Հեռավար կրթության առավելությունները ներառականության ընդլայնման լավագույն հնարավորություն,
- Ինչպե՞ս բարեփոխել ծրագրերը՝ հենվելով յոթ կարևորագույն սկզբունքների վրա,
- Ինչպե՞ս ներմուծել լավագույն եվրոպական փորձը:
Միջազգային սեմինար-վերապատրաստման օրակարգ
Միջոցառում-վերապատրաստման ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն:
Միջոցառմանը կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/DjtHCtwzMofBQcDAA:
Միջոցառմանը կարող եք մասնակցել ZOOM հարթակում:
ZOOM հղում: https://us02web.zoom.us/j/86710296749?pwd=aWovaEt6Z2xZKzhSOEVCbEJrOFFrQT09
ID: 867 1029 6749
Միջազգային գիտական կոնգրես
Միջազգային գիտական կոնգրես
Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը ս.թ. դեկտեմբերի 6-10-ը առկա/առցանց կազմակերպում է «Ռուսաց լեզուն համաշխարհային գիտակրթական տարածքում» վերտառությամբ միջազգային գիտական կոնգրես:Կոնգրեսի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել ինստիտուտի կողմից ներկայացված կոնտակտային անձի հետ՝ հետևյալ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեով, նաև հետևյալ +7 904 375 84 25 հեռախոսահամարով:
«Ռուսաց լեզուն համաշխարհային գիտակրթական տարածքում» վերտառությամբ միջազգային գիտական կոնգրես
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ուսանողներ, գործընկերներ և Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներ
Քանի որ Հյուսիսային համալսարանն իրականացնում է լրացուցիչ կրթական ծառայություններ, ուստի խնդրում ենք մասնակցել մի փոքրիկ հարցման:
Բուհի իրականացրած ո՞ր կրթական ծառայություններում կցանկանաք ներգրավվել՝
- օտար լեզուների դասընթացներ(անգլերեն, ֆրանսերեն),
- հաղորդակցման հմտություններ,
- Հաշվապահական հաշվառում,
- իրավաբանական կլինիկայի կազմակերպած դասընթացներ,
- այլ դասընթաց(նշել)------------------------------
Խնդրում ենք եռօրյա ժամկետում մեկնաբանություններում նշել ձեր նախընտրած դասընթաց(ների)ի անվանումը՝ առկա ծրագիրը լրամշակելու և հետագա դասընթացներում ձեզ ներառելու համար:
Լրացուցիչ կրթական ծառայությունները նախատեսված են ինչպես Հյուսիսային համալսարանի ուսանողների և աշխատակիցների, այնպես էլ ՀՀ մյուս քաղաքացիների համար:
Դասընթացներն անվճար են և կկազմակերպվեն բուհում:
«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողով
Հարգելի գործընկերներ, կարող եք մասնակցել հերթական միջազգային գիտաժողովին:
«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ»միջազգային գիտաժողով
Արտերկրում դասավանդելու ևս մեկ հնարավորություն
Արտերկրում դասավանդելու ևս մեկ հնարավորություն
Հարգելի գործընկերներ, Լեհաստանի Շեցինի համալսարանը պատրաստ է հյուրընկալել Հյուսիսային համալսարանի 2 դասախոսի՝ Էրազմուս+դասավանդման շարժունության ծրագիր իրականացնելու նպատակով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին՝
- Անձնագրի պատճենը
Ինքնակենսագրություն/Europass CV/
Մոտիվացիոն նամակ/ինչու եք ուզում գնալ Շեցինի համալսարան/,
Անգլերենի իմացության B2 մակարդակի փաստաթուղթ՝ առկայության դեպքում: