Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Մրցույթ՝ Erasmus+
Մրցույթ՝ Erasmus+
Erasmus+ միջազգային շարժունության 1 տեղ՝ Հյուսիսային համալսարանի դասախոսների համար։
Լեհաստանի Ժեշովի համալսարանն իր խնայած միջոցների հաշվին Հյուսիսային համալսարանին տրամադրում է դասախոսի Erasmus+ միջազգային շարժունության 1 տեղ /Zero Gant/, որը հարկավոր է իրացնել ս.թ. ապրիլի 21-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:
Շարժունության տևողությունը մեկ շաբաթ է:
Մասնակցության համար հարկավոր է ներկայացնել նամակ-նպատակ, ինքնակենսագրություն, անգլերենի իմացության մակարդակը վկայող փաստաթուղթ /առկայության դեպքում/, ինչպես նաև Ժեշովի համալսարանի դասախոսի համաձայնություն այն մասին, որ այդ օրերին կհյուրընկալի Հյուսիսային համալսարանի դասախոսին՝ հնարավորություն ընձեռելով անցկացնել դասախոսությունները:
Հարգելի գործընկերներ, հետաքրքրության դեպքում խնդրում ենք պահանջվող փաստաթղթերը մինչև ս.թ. փետրվարի 23-ն ուղարկել Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սյուզաննա Սարգսյանին՝Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեով:
Մրցույթը կանցկացվի հետբուհական կրթության «VERITAS» լսարանում ս.թ. փետրվարի 25-ին, ժամը 11-ին:
Ստացեք կրթաթոշակ․․․
Ստացե՛ք կրթաթոշակ...
Հայտարարություն դեկանի տեղակալի թափուր պաշտոնի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակալի ժամանակավոր թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 17.02.2022թ.
Պարտադիր պահանջներ
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և(կամ) կրթական ոլորտի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
- Բուհի կանոնադրության, ներքին կարգապահական և էթիկայի կանոնների և իր լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն[1].
- Առնվազն 1 օտար լեզվի իմացություն (լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 (B1) մակարդակին համապատասխան):
- կարողանա բանավոր և գրավոր գերազանց հաղորդակցվել մայրենի (հայերեն) լեզվով:
Դեկանի տեղակալի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դեկանի տեղակալի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:
Պահանջվող հմտություններ
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
- կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
- թիմային աշխատանքի ունակություն
- նախաձեռնողականություն:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։
[1] https://northern.am/index.php/hy/regulations
Հայտարարություն բուհերի միջազգայնացման հարցերով պատասխանատուների համար
Մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 30.12.2021թ.
Հյուսիսային համալսարանը փնտրում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» և «Բժշկագիտություն և երեխայի առողջության պահպանություն» առարկաների գծով դասախոսների:
Պարտադիր պահանջներ
- Համապատասխան բարձրագույն կրթություն (բակալավրի և մագիստրոսի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետ), կամ ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
- ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմացություն:
- Մասնագիտական ուսուցման մեթոդների, հոգեբանության և մանկավարժության իմացություն:
Դասախոսի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների), պատճենը
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:
Պահանջվող հմտություններ և ունակություններ
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- ծրագրերի, աշխատանքային և ուսումնական պլանի և հաշվետվությունների մշակման հմտություններ
- տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint, ZOOM)
- մանկավարժական հմտություններ և բարձր պատասխանատվություն
- թիմային աշխատանքի ունակություն
- ժամանակի կառավարման ունակություն
- նախաձեռնողականություն:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։