Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Հայտարարություն«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հյուսիսային համալսարանի հարգելի դասախոսներ, խոստումնալից գիտնականներ,
հրավիրում ենք մասնակցելու Եվրոպական համալսարանի կազմակերպած «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 26–ին։ Գիտաժողովի անչափ հետաքրքիր ու բազմանիստ թեման հնարավորություն կտա տարբեր ոլորտների գիտնականներին՝ ասելու իրենց խոսքը։
Շտապեք գրանցվել։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎ
մարտի 26, 2021թ․
Գիտաժողովին հրավիրվում են բուհերի, գիտահետազոտական կենտրոնների և այն գերատեսչությունների գիտնականները, ասպիրանտները, հետազոտողները, մագիստրանտները և ուսանողները, ովքեր մտահոգված են 21-րդ դարում անընդհատ ահագնացող հիմնախնդրի վերաբերյալ, որը կապված է մարդու և հասարակության ավտանգության հետ։
Վերջին տասնամյակների ընթացքում գիտատեխնիկական առաջընթացը, թվում է թե, մարդու կյանքը դարձրել է բարեկեցիկ, սակայն ավելի են խորացել վտանգներն ու ռիսկերը, որոնք մշտապես ուղեկցում են մեզ։ Գիտաժողովի նպատակն է վերլուծել և գնահատել ժամանակակից կյանքում մարդուն սպառնացող տարատեսակ վտանգներն ու ռիսկերը, գտնել դրանց մեղմացման ուղիները, միջոցները ու մեխանիզմները։
«Անվտանգության արդի հիմնախնդիրները» գիտաժողովը նախատեսում է մասնագետների լայն շրջանակ հետևյալ ուղղություններով․
- Պետության անվտանգություն,
- Քաղաքական անվտանգություն,
- Տնտեսական անվտանգություն,
- Սոցիալական անվտանգություն,
- Առողջապահական անվտանգություն,
- Մշակութային անվտանգություն,
- Բնապահպանական անվտանգություն,
- Քաղաքաշինական անվտանգություն,
- Ճարտարապետական անվտանգություն,
- Տեղեկատվական անվտանգություն։
Գիտաժողովը կկայանա մարտի 26-ին, Եվրոպական համալսարանում, Դ․ Անհաղթի 10 հասցեով (հեռ․ +374 10 2400 38, +374 93 114359)։
Գիտաժողովին ներկայացված հոդվածները կհրապարակվեն որպես գիտաժողովի նյութեր։ Գրանցման հայտաթերթիկն անհրաժեշտ է ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ-հասցեներով մինչև սույն թվականի մարտի 5-ը, իսկ գիտական հոդվածը՝ մինչև մարտի 19-ը։
Հայտաթերթիկը և հոդվածների պահանջները ներկայացվում են ստորև։
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»
թեմայով գիտաժողովի հայտագրման թերթիկ
Մարտի 26, 2021թ․
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Հոդվածները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով` 4-9 էջերի սահմաններում: Հոդվածը պատրաստվում է MS Word տեքստային խմբագրիչով: Սահմանվում են էջերի հետևյալ չափանիշները և պահանջները (Page Setap և Paragraph). Paper size A4 Font (հայերեն լեզվի համար) GHEA Grapalat, Font (ռուսերեն և անգլերեն լեզուների համար) Times New Roman, Top 2 սմ, Bottom 2 սմ, Left 3 սմ, Right 1,5 սմ, Size 12pt., Line spacing 1,15, Tab 1 սմ։
- Վերնագիր. վերնագիրը դրվում է կենտրոնում, մեծատառերով, մգեցված (BOLD),
- Հոդվածի հեղինակի (հեղինակների) անուն ազգանուն, բուհ, ամբիոն, գիտական աստիճան և կոչում (առկայության դեպքում), էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար (Bold, Italic, կողմնորոշումը` կենտրոն)։
- Անոտացիա. Անոտացիան հաջորդում է հեղինակի մասին տեղեկատվությանը, բաց թողնելով 1 միջտողային տարածություն: Այն պետք է ընդգրկի 60-100 բառ, որում հակիրճ պետք է ներկայացված լինեն կատարված հետազոտության հիմնական դրույթները։
- Հիմնաբառեր. հիմնաբառերը պետք է լինեն 5-6 բառ կամ բառակապակցություն։
- Հոդվածի հիմնական բովանդակությունը. Հոդվածի հիմնական բովանդակությունը հաջորդում է hիմնաբառերին՝ բաց թողնելով 1 միջտողային տարածություն: Հոդվածում ներկայացվում են նշանակալից գիտական արդյունքներ, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հրատարակվել: Հոդվածը պետք է ներառի. ներածություն, աշխատանքի նպատակ և արդիականություն, հիմնախնդրի ուսումնասիրվածության աստիճան, առաջադրվող խնդիրներ, խնդիրների լուծման առաջարկվող մեթոդներ կամ եղանակներ, ստացված արդյունքներ, եզրահանգումներ: Վերոնշյալ բաժինների ներկայացումը առանձին ենթավերնագրերով չի պահանջվում: Անհրաժեշտության դեպքում հոդվածի բովանդակությունը բաժանվում է առանձին բաժինների, որոնք ունենում են ենթավերնագրեր: Հոդվածի տեքստում տողադարձեր չեն արվում:
- Աղյուսակներ և գծապատկերներ. Աղյուսակները և գծապատկերները դրվում են տեքստում դրանց մասին հիշատակելուց հետո: Աղյուսակների վերնագրերը դրվում են աղյուսակի վերևում, իսկ գծապատկերներինը՝ գծապատկերի ներքևում: Աղյուսակների և գծապատկերների վերնագրերը պետք է գրել 10 տառաչափով՝ Italic: Աղյուսակների ու գծապատկերների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել հոդվածի ծավալի 20 տոկոսը։
- Օգտագործված գրականության ցանկ: Օգտագործված գրականության ցանկը հաջորդում է հոդվածի հիմնական բովանդակությանը: Հոդվածի տեքստում օգտագործված գրականությունից կամ աղբյուրներից հղումները դրվում են տեսքստի համապատասխան մասում` քառակուսի փակագծերում`հաջորդական համարակալմամբ, համարի կողքին նշելով տվյալ աղբյուրի էջերը, որին հղում է արվել` բնագրի լեզվով (Օրինակ` [1], [4, 2-10 էջեր], [4, p.110-111], [6, c. 22]):
- Հղումների աղբյուրները և գրականության ցանկը ձևակերպվում են ըստ հետևյալ պահանջների նշվում են հեղինակի (հեղինակների) ազգանունը (ազգանունները) և անվան և հայրանվան սկզբնատառերը, գրքի կամ հոդվածի լրիվ անվանումը, հրատարակման վայրը, տարեթիվը, հրատարակչությունը, էջերը։
- Օգտագործված գրականության ցանկին հաջորդում են բնագրից տարբերվող 2 աշխատանքային լեզուներով հոդվածի վերնագիրը, հեղինակի (հեղինակների) անուն ազգանունը, բուհը, ամբիոնը, գիտական աստիճանը և կոչումը (առկայության դեպքում), անոտացիան և հիմնաբառերը:
- Հոդվածի տեքստում արված հղումները, բացատրությունները, մեկնաբանությունները կամ հավելումները (footnotes) դրվում են նույն էջի տողատակում` հաջորդական համարակալմամբ, տառաչափը` 10pt: Հոդվածի բոլոր էջերը պետք է համարակալված լինեն` էջի ներքևում, կողմնորոշումը` կենտրոն:
Ինչպես պատրաստել գրագետ ինքնակենսագրություն/CV
Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը և արտաքին կապերի բաժինը համատեղ կազմակերպում են վերապատրաստում «Ինչպես կազմել գրագետ ինքնակենսագրություն/ CV» թեմայով։ Վերապատրաստումը տեղի կունենա սույն թվականի մարտի 2–ին, ժամը 13։00, Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում(6-րդ հարկ)։ Աշխատանքային լեզուն հայերենն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, կուրս և ֆակուլտետ, կամ գրանցվել պրակտիկայի և կարիերայի կենտրոնում ամեն օր ժամը 10։00–13։00։
Վրաստանի բուհերում 2021-2022 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական
կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Մանրամասն՝https://escs.am/am/news/7965?fbclid=IwAR1hBzmqT0ZA50njM7H767MWKSuPcZZuecTz2werBvWMS3qpdMNV25STwtE
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում
Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021 թ. ժամը 13:00-ին Zoom հարթակում տեղի կունենա առցանց վերապատրաստում “Soft Skills” թեմայով: Վերապատրաստումը նախատեսված է պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական աշխատակիցների և ուսանողների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է նախապես էլ. նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին:
Հայտարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում « SunnySchool» ուսումնական կենտրոնը իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS» և «Android»ծրագրավորման դասընթացներ:
ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար կենտրոնը առաջարկում է դասընթացներին ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն, այն դեպքում, եթե դիմորդները առցանց թեստից կգնահատվեն 76 տոկոս և ավելի:
Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝
«iOS» դասընթաց- https://edu.hti.am/trainings/ios
«Android» դասընթաց- https://edu.hti.am/trainings/android
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝+374 95 09 08 00 կամ +374 98 07 38 83