Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Առցանց բաց դասախոսություն
Հյուսիսային համալսարանի հարգելի ուսանողներ, դասախոսներ, լայն հանրության ներկայացուցիչներ
Ս.թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 15.00-17.00, Հյուսիսային համալսարանի ուսանողների (նախ և առաջ՝ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների), դասախոսների և հանրության այլ ներկայացուցիչների համար ZOOM հարթակում բաց դասախոսություն կկարդա ամերիկահայ գրող, հասարակական գործիչ և ակտիվիստ, իրավագիտության դոկտոր, ԱՄՆ Ուեստբրուկ քաղաքի քաղաքային խորհրդի փոխնախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Դասախոսության թեման է՝ «Արցախի հայության դրությունը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի տեսանկյունից. Բաքվի հայերը՝ մոռացված փախստականներ, և հայկական Սփյուռքի քաղաքական աջակցությունը Արցախին»:
Աննա Աստվածատուրյան Թերքոթը դասախոսությունը կկարդա ռուսերենով:
Դասախոսության ինտերակտիվությունը պահպանելու, մասնակիցների հետ առցանց շփման բարձր մակարդակ ապահովելու համար ունկնդիրների թիվը սահմանափակ է՝ շուրջ 60 մասնակից:
Գրանցվելու համար խնդրում ենք էլ․ նամակ ուղարկել (նշելով անուն, ազգանունը, ուսումնական կամ այլ հաստատությունը, պաշտոնը, հեռախոսի համարը և էլեկտրոնային հասցեն ) Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեով՝ նամակի «թեմա» բաժնում նշելով Աննա Աստվածատուրյանի գրքի վերնագիրը՝ «Արտաքսման մի պատմություն» կամ «Nowhere, A story of Exhile» կամ էլ «Изгнание в никуда»:
Դասախոսության մասնակիցը դառնալու համար կարող եք գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ: Ս.թ. սեպտեմբերի 21-ից 22-ը բոլոր գրանցված մասնակիցները կստանան նամակ՝ դասախոսության մասնակցության համապատասխան հղումով:
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար
Հարգելի ուսանողներ,
այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնային տարբերակները կարող եք ձեռք բերել՝ դիմելով
Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեով: Մեր աշխատակիցը ձեզ կուղարկի պահանջված գրականությանը լինկը կամ PDF տարբերակը սեղմ ժամկետում:
Հավելենք, որ Հյուսիսային համալսարանի մասնագիտական գրականության էլեկտրոնային պաշարները մշտապես համալրվում են՝ նկատի ունենալով ուսանողների պահանջները:
Թափուր աշխատատեղ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնի համար:
Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝
- ունենա գիտական աստիճան և/կամ գիտական կոչում, առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր,
- իմանա ամբիոնի մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանը միտված առաջավոր փորձը և մեթոդաբանությունը, գիտահետազոտական ուղղությունների իրականացման հիմնական ձևերը,
- տիրապետի առնվազն 2 օտար լեզվի,
- տիրապետի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններին (Microsoft Word, Excel, Power Point ծրագրերին):
Դիմումի ընթացակարգ
Մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել դիմումի ձևը, լրացնել և ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝ «Ամբիոնի վարիչի տեղակալ»: Նշենք, որ հարցազրույցի կհրավիրվեն պահանջվող չափանիշներին համապատասխան և նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.20թ.:
Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր
Սիրելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Եվրասիական տարածաշրջան» թեմայով միջազգային ֆորումին, որը տեղի կունենան 2020 թվականի սեպտեմբերի 22-24 Մոսկվայում։ Ֆորումի կազմակերպիչներն են Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը և Միջտարածաշրջանային փորձագիտական կենտրոնը:
Ֆորումին կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան երիտասարդ տնտեսագետներ, քաղաքագետներ, դիվանագետներ, պատմաբաններ, կառավարիչներ, դիտորդներ և լրագրողներ Եվրասիական տնտեսական միության երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան):
Միջոցառման շրջանակներում կանցկացվի «ԵՏՄ միջազգային մոդելը» բիզնես խաղը, «Մեծ Եվրասիա - 2030» գիտաժողովը, ինչպես նաև տեղի կունենա մեդիա- մրցանակի շնորհանդես:
ֆորումի շրջանակներում կլինեն մի շարք դասախոսություններ և վարպետության դասեր տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության և գիտական գործունեության ոլորտի առաջատար մասնագետների կողմից:
Մրցույթի հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից և կստանան դրամաշնորհ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 1-ը: Մանրամասների համար էլ ․ նամակ ուղարկեք Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեով, թեմա բաժնում նշելով «Եվրասիական տարածաշրջան»։
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ
«Հորիզոն-2100» գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխատանքների առցանց միջազգային մրցույթ՝ նախաձեռնած Ռուսաստանի ապագայի մոդելավորման կենտրոնի կողմից:
Հորիզոն-2100-ը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը՝ «Համակողմանի համագործակցության դերը մոլորակի ապագայի կառուցման գործում» թեմայով: Մրցույթի արդյունքները ներկայացվելու են 2020 թվականի սեպտեմբերին:
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու 16- 26 տարեկան երիտասարդներ, որոնք իրականացնում են գիտական, գիտագործնական գործունեություն կամ զբաղված են գրական-գիտաֆանտաստիկ ստեղծագործական աշխատանքներով:
Հորիզոն 2100 միջազգային երիտասարդական նախագիծը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 2020 թվականին:
Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք անվանակարգերում.
- Մինչև 2045 թվականը (2045 թվականին ՄԱԿ-ը նշելու է իր կազմավորման 100-ամյակը) աշխարհին սպառնացող վտանգների հաղթահարմանը կամ մարդկության կայուն ապագայի կառուցմանը միտված լավագույն գիտական, գիտահետազոտական կամ ճարտարագիտական ստարտափ:
- 2100 թվականի շրջադարձին Մոլորակի և մարդկության զարգացման գիտական տեսլականն արտացոլող և դրա տարաբնույթ սցենարների զարգացմանն ուղղված լավագույն գիտական հոդված, գիտահետազոտական և գիտագործնական աշխատանք,
- 2100 թվականի շրջադարձին ապագայի երևակայելի նորարական և ինքնատիպ գաղափարներ, իրադարձություններ, երևույթներ նկարագրող լավագույն գիտաֆանտաստիկ աշխատանք՝ պատմվածք, ակնարկ, ռեպորտաժ:
Նախագծի պաշտոնական լեզուներն են ռուսերենը և անգլերենը:
Մրցույթի անցկացման ժամկետներն են՝
- աշխատանքների ընդունման վերջնաժամկետ՝ 31 մայիս 2020,
- աշխատանքների փորձաքննություն՝ 2020 թվականի հունիսի 1-ից հունիսի 25-ը,
- մրցույթի արդյունքների ամփոփում, հաղթողների որոշում և հաղթողների շնորհանդես՝ հուլիսի 26-ից մինչև 30-ը:
Մրցույթի եզրափակիչ միջոցառումներ
- Մրցույթի հաղթողները կհրավիրվեն մասնակցելու «Ապագան միասին ձևավորենք» միջազգային երիտասարդական ֆորումին, որի ընթացքում կհանձնվեն դիպլոմները: Ֆորումի անցկացման ժամկետը՝ 2020 թվականի հուլիս-օգոստոս: Հստակ ժամկետները կհայտարարվեն COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակի կայունացումից հետո:
- «Հորիզոն-2100» մրցույթի գլխավոր հաղթողը կհրավիրվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի 75-րդ Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին ս.թ. սեպտեմբերի 19-ից 23-ը:
- Եզրափակիչ փուլ անցածների աշխատանքները կհրապարակվեն Ապագայի մոդելավորման կենտրոնի գիտական աշխատանքների տեղեկատուի մեջ, ինչպես նաև Գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների գրական ալմանախում մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը:
Մրցույթին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նախագծի կայքում:
Ռուսերեն տարբերակ՝ https://www.futurible.space/?p=2031
Заявка для скачивания: Анкета-Заявка (скачать)
Անգլերեն տարբերակ - https://www.futurible.space/?p=2038
Հղում դիմումի ներբեռնման համար՝ Հայտի ձևանմուշ (download)
Հայտի ներբեռնման անհնարինության դեպքում կազմակերպիչները տրամադրում են հայտի էլեկտրոնային տարբերակները: Հայտերի և էլեկտրոնային տարբերակների համար նամակ ուղարկել՝
Անգլերենով՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Ռուսերենով՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Նախագծի համակարգողներ՝
Անակա Սաթիշ /ռուսերեն, անգլերեն, հինդի/
Պենկա Դոնևա /բուլղարերեն, ռուսերեն, անգլերեն/
Ալիսա Շաֆիկովա /ռուսերեն, անգլերեն/
Մրցույթի կազմակերպիչ՝ Ապագայի մոդելավորման կենտրոն /Ռուսաստան/
https://www.futurible.space/