logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo nu coloured

Տեղեկացնում ենք՝

  • ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ քննաշրջանը սահմանված է մայիսի 15-23-ը, իսկ ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետն է հունիսի 1-ը։
  • Ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը կանցկացվի մայիսի 18-ից հունիսի 1-ը:

  • Ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը տեղի կունենա հունիսի 8-ից հունիսի 19-ը:

  • Առկա ուսուցման 1-3-րդ կուրսերի կիսամյակային քննությունները կանցկացվեն հունիսի 8-ից- հունիսի 26-ը։

  • Հեռակա ուսուցման 1-4-րդ կուրսերի II կիսամյակի դասընթացը, ուսում­նական պլաններով նախատեսված ժամաքանակներին համապատասխան, կկազմակերպվի հունիսի 22-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակա­հատվածում, քննաշրջանը՝  հուլիսի 13-17-ը:

vark

Տեղեկացնում ենք, որ կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ուսանողներին։ Մասնավորապես, 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ համար։

Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։
Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։

logo nu colouredԻ պատասխան սոց․փաթեթով ուսման վարձը փոխանցող ուսանողների

Փոխանցումներ կատարելու համար ձեզ անհրաժեշտ փաստաթղթերը՝ պայմանագիրը, հաշիվ-ֆակտուրան և տեղեկանքը, կարող եք ստանալ եռօրյա ժամկետում՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլեկտրոնային հասցեին ուղարկելով ձեր տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտություն, կուրս (առկա թե հեռակա), էլեկտրոնային հասցեն։

Լրացուցիչ հարցերի դեպքում ևս կարող եք դիմել նշված հասցեով։
Մաղթում ենք ձեզ առողջություն և կորով։

 

Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին

Library 03

 

Մարտի 20-ին հրապարակվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականը՝ Հյուսիսային համալսարանում հեռավար կրթություն կազմակերպելու վերաբերյալ։ Մինչ այդ արդեն մեր դասախոսներն ու ուսանողները լծվել էին գործընթացն իրականացնելուն։ Ստորաբաժանումների ղեկավարների,  ամբիոնների վարիչների և ուսանողների շրջանում կատարված հարցումների արդյունքում վեր հանեցինք հեռավար ուսուցման ուղղությամբ մինչ այս պահը իրականացված աշխատանքների ընդհանուր նկարագիրը՝

  1. Համալսարանի ֆակուլտետներում, ավագ դպրոցում, բժշկական քոլեջում և Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում յուրաքանչյուր առարկայից ձևավորվել են խմբեր՝ ներգրավելով բոլոր ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին, տվյալ առարկայի դասախոսին,ավագ դպրոցի տնօրինությանը, դեկանատի աշխատակցին և դեկանին։ Վերջիններս իրականացնում են կազմակերպչական և վերահսկողական գործառույթներ, դասախոսներին և ուսուցիչներին են տրամադրում ուսանողների կոնտակտային տվյալները, դասացուցակներ և անհրաժեշտ այլ տվյալներ։
  2. Որոշ կուրսերում հեռավար ուսուցումն իրականացվում է առավել հանրամատչելի zoom հարթակով։ Հարցված ուսանողները, դասախոսները և ավագ դպրոցի ուսուցիչները նշել են այդ հարթակի դրական կողմերը՝ մատնացույց անելով նաև թերությունները՝ պարբերաբար ընդհատվող կապ, ձայնի և/կամ պատկերի մասնակի կամ ամբողջական կորուստ։
  3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ որոշ դասախոսներ և ուսանողներ տեխնիկական բնույթի դժվարություններ են ունենում հեռավար ուսուցման ժամանակակից մեթոդներից օգտվելու ընթացքում(հեռավար ուսուցման հարթակների գերծանրաբեռնվածություն և այլն), մեր աշխատակիցները, որպես ժամանակավոր այլընտրանք, յուրաքանչյուր կուրսի համար բացել են meseenger, viber խմբեր և սկսել ակտիվորեն նյութեր ուղարկել ուսանողներին՝ ըստ դասացուցակների։ Յուրաքանչյուր գործողություն ձայնագրվում է խմբի զրուցարանում (չաթում)։ Կիրառվող և վերահսկվող միջոց է նաև էլեկտրոնային նամակագրությունը։ Հաջորդ շաբաթվանից, երբ խմբերի հետ կապը ամրապնդվի, դասընթացների հիմնական մասը կտեղափոխվի հեռավար ուսուցման zoom և moodle հարթակներ։

4․ Հիշեցնենք նաև, որ հակերային հարձակման արդյունքում վնասված Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման moodle համակարգը կվերագործարկվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, ինչը հնարավորություն կտա ուսուցման հաջորդ մասը  ամբողջությամբ տեղափոխել այդ հարթակ՝ օգտագործելով համալսարանի բավականին հագեցած ժամանակակից ռեսուրսները։ Իսկ մինչ այդ դասավանդողների համար, որոնք կցանկանան դասընթացն անցկացնել Zoom-ի օգնությամբ, սակայն չեն տիրապետում համակարգից օգտվելու հմտություն­ներին, կկազմակերպվեն առցանց վերապատ­րաստումներ: Վերապատրաստումները կվարեն համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը և ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանը: Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. և Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.՝ նշելով նամակի թեմայի հատվածում «վերապատրաստում» բառը:

Հեռավար ուսուցման մեկ այլ՝ jitsi.org հարթակից օգտվելու ուղղությամբ վերապատրաստումներ կամ անհատական խորհրդակցություններ կիրականացնի լրատվության բաժնի ավագ մասնագետ Արփինե Ալեքսանյանը։

5․ Վաղվանից՝ 23․03․2020, համալսարանի northern.am կայքում և ֆեյսբուքյան էջում կզետեղվեն բոլոր կուրսերի դասացուցակները, իսկ դասընթացների վերահսկողությունը կիրականացնեն դեկաններն ու դեկանատի աշխատակիցները՝ կազմելով համապատասխան հաշվետվություններ և տրամադրելով ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանին։  Ի դեպ, վերոնշյալ ստորաբաժանումն արդեն իսկ մշակել է հաշվետվությունների օրինակելի տարբերակներ համալսարանի դասախոսների, ավագ դպրոցի  ուսուցիչների, քոլեջի դասախոսների և տնօրենի համար։ Դրանք հասանելի են բոլորին։

6 Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների ստորաբաժանումը (պրոռեկտոր` Լ. Ֆլջյան) ծանուցում է ուղարկել բոլոր դասախոսներին հետևյալ բովանդակությամբ՝

1.Եթե դուք դժվարանում եք հայթայթել այն նյութերը, որոնք վերաբերվում են դասավանդվող թեմային, ապա գրեք այդ նյութերի /գրքերի, հոդվածների եւ այլն/ անվանումները, եւ մենք կփորձենք գտնել դրանք համատեղ ուժերով։

  1. Եթե կարիք ունեք Ձեր գրքերից որոշ նյութերի, էջերի սկանավորման, ապա կարող եք դրանք սկանավորել՝ ներբեռնելով GOOGLE Play Market-ից կամ AppStore-ից սկանավորման ծրագրեր, օրինակ, Scanbot, Scanner for me, Scanner Mini by Readdle, ScanGuru։ Pdf Docs scan եւ այլն։
  2. Համալսարանի Որակի ապահովման վարչության եւ գրադարանի մեր գործընկերներին խնդրում եմ կատարել տեղեկության հավաքագրում համալսարանի աշխատակիցների կողմից թվայնացվող ռեսուրսների վերաբերյալ։

Հ.Գ. Ու թեպետ Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները  անմիջապես «գրավեցին» հեռավար կրթության հասանելի հարթակները, այնուհանդերձ, ուսանողներն անկեղծանում  են

  • «Թեպետ մեր կուրսի բոլոր ուսանողները ներգրավված են հեռավար ուսուցման գործընթացում, բայց մեր համալսարանում անցկացրած դասերին ոչ մի հեռավար ուսուցում չի կարող փոխարինել», ուսխորհրդի նախագահ Անի Ալեքսանյան։
  • «Մինչև Կառավարության՝ հեռավար ուսուցման անցնելու որոշումը, մենք ինքներս ենք ձեռնամուխ եղել դասերը հեռավար եղանակով անցկացնելուն և հաջողությամբ իրականացնում ենք դա։ Բայց պետք է ասեմ՝  դասախոս-ուսանող անմիջական կապը շատ ավելի արդյունավետորեն է ազդում ուսանողների վրա», Պողոս Ստամբուլյան, ուսխորհրդի նախագահի տեղակալ։
  • «Ուրախ եմ, որ հեռավար ուսուցման հարցում նման հետևողականություն կա։ Իսկ արգելքներն ու դժվարությունները մենք հաղթահարում ենք, քանի որ «արգելքահաղթահար» ուսանողներ ենք, հատկապես իմ ուժեղ կուրսը։ Գրեթե վստահ եմ, որ դասախոսները մեզանից որևէ մեկին «չոռնի» չեն գցի», Մարի Հակոբյան, իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի։

 

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

                                                                                                                                                                       E LEARNING

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

Հյուսիսային համալսարանում ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լսարանային ուսումնական պարապմունքները տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպելու վերաբերյալ

       19.03.2020                                                                                                                                                                                         թիվ 1

 

Պայմանավորված կորոնավիրուսի պատճառով ս.թ. մարտի 16-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ և դրանից բխող կրթական հաստատությունների գործունեության ժամանակավոր կասեցմամբ, ինչպես նաև հաշվի առնելով հարկադրված պարապուրդի արդյունքում բաց թողնված դասընթացների վերականգնման ուղղությամբ հետագա հնարավոր բարդությունները, այդ թվում, որոշ դեպքերում նաև դրանց անհնարինությունը, Հյուսիսային համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) սովորողների համար համապատասխան կրթական ծրագրերով ուսումնառության  լիարժեքությունն ապա­հովելու նպատա­կով

Հանձնարարում եմ

  1. Համալսարանի ուսումնական գործընթացի շրջանակներում համապա­տաս­խան դասընթացների գծով ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը սովորողների ու­սում­նա­ռությունը կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ առ­ցանց եղանակով, կամ դրա անհնարինության դեպքում դասավանդվող նյութերի էլեկտրոնայ­նացմամբ և ուսումնառողներին հասցեագրմամբ (այսուհետ` էլեկտրո­նային նամակագրու­թյամբ): Սույն կետով նախատեսված ուսումնառության ընթաց­քում ընդգրկել նաև  ս.թ. մարտի 2-6-ը, 13-ին պարապուրդի արդյունքում բաց թողնված ծրագրային դասընթաց­ների նյութերը:
  2. Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված ուսումնառության մեջ ներառվում են Համալսարանի ամբիոնի վարիչների, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարի  կողմից ներկայացված առարկայական դասընթացները` ելնելով ամբիոնի և կրթական ծրագրերի և դասընթացների առանձնահատկություններից:
  3. Առցանց եղանակով դասընթացների կազմակերպման նախապատ­րաս­տական և կազմակերպչական աշխատանքների, այդ թվում՝ Համալսարանի ամբիոն­ներին առցանց եղանակով դասընթացներ կազմակերպելու հնարավորությունների պար­զա­բանումը, դեկանների և Համալսարանի Ալավերդու բաժանմունքի ղեկավարի կողմից դասապրոցեսների իրականացման գործընթացի հսկողության, համապա­տասխան հաշվետվությունների և կատարողականների ներկայացման հետ կապված մեթոդական և խորհրդատվական աշխատանքների կատարումը վերապահել Համալսարանի ուսում­նա­կան վարչության պետ Անուշ Սարգսյանին:
  4. Առցանց դասապրոցեսներ կազմակեպելու համար անհրաժեշտ է, որ ուսումնառության գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ առցանց հաղորդակցվելը թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի համար լինի հնարավորինս պարզ, Համալսարանի, ինչպես նաև ՀՀ կրթության բնագավառում համապատաս­խան լիազորություններով օժտված այլ անձանց կողմից մշտադի­տարկելի և վերահսկելի, դասավանդման գործընթացը ունենա արխիվացման, հետևաբար նաև  բազմակի օգտագործման հնարավորություն: Որպես նախա­պատվելի հարթակ առաջարկվում է  դիտարկել Zoom առցանց հարթակը, հաշվի առնելով, որ այն հնարավորություն է տալիս ինտերնետային կապի պայմաններում  դասավանդողին և ուսումնառողին պարզ գործո­ղությունների արդյունքում միանալ  առցանց հարթակին, միաժամանակ, դասա­պրոցես­ները վերահսկելու հնարավորություն տալով համապա­տասխան լիազորություններով օժտված անձանց, ունի դասը տեսաձայնագրելու, արխիվացնելու, բազմակի օգտագործելու հնարա­վորություն: (Zoom համակարգի օգտագործման մասին հղումով՝ https://m.youtube.com/watch?v=E1Aw15D9RDU&fbclid= ):  Ի թիվս Zoom-ի, ընդունելի կլինի նաև վերոնշյալ նախապայմաններին համապա­տաս­խանող այլ հարթակներ ևս:
  5. Այն դասավանդողների համար, որոնք կցանկանան դասընթացն անցկացնել Zoom-ի օգնությամբ, սակայն չեն տիրապետում համակարգից օգտվելու հմտություն­ներին, ս.թ. մարտի 20-ին ժամը 12-ին, 14-ին և 16 կկազմակերպվեն առցանց վերապատ­րաստումներ: Վերապատրաստումները կվարեն Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը և ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանը: Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. և Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.՝ նշելով նամակի թեմայի հատվածում «վերապատրաստում» բառը: Յուրաքանչյուր վերապատրաստվող կստանա մուտքի կոդ և կկարողանա նշված ժամերին միանալ առցանց հարթակին՝ վերապատրաստվելու նպատակով: Միա­ժամանակ, դասավանդողի մոտ տեղեկատվական սարքավորումների հասանելիության հետ կապված խնդիրների դեպքում պատասխանատուները կարող են քննարկել վերջիններիս Համալսարանի նյութատեխնիկական բազայից օգտվելու հնարա­վորու­թյունը, պահպանելով ընթացիկ արտակարգ դրության նորմերը:
  6. Եթե ամբիոնները, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարը կհիմնավորեն Zoom-ով, Moodle կամ առցանց այլ հարթակներով աշխատելու անհնարինությունը կամ ոչ նպատակահարմարությունը, պայմանավորված առարկայի առանձնա­հատկությամբ և/ կամ համապատասխան դասավանդողի կողմից այդ կերպ դասավանդելու հնարա­վորությունների բացակայությամբ, այդ թվում, առցանց հարթակներին ուսանողների հասանելիության անհնարինության դեպքում ամբիոնները կարող են կիրառել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համաժամանակյա և տարժամանակյա այլ ձևեր ևս, օրինակ, էլեկտրոնային հաղորդագրություններ էլեկտրոնային փոստով, պայմանով, որ նշված մեթոդով տրամադրված նյութերը ուսանողների կողմից լիարժեք չյուրացվելու դեպքում անհրաժեշտություն կլինի առկա ուսուցմամբ իրականացնել անհրաժեշտ լրացուցիչ դասապրոցեսներ: Այն դեպքում, երբ Համալսարանի Երևանի գլխամասի և կամ Ալավերդու բաժանմունքի որևէ դասավանդողի կողմից անհնար կլինի համապատասխանաբար առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ դասապրոցես կազմակերպել, սակայն այդ պրոցեսը կկազմակերպվի միայն Երևանում կամ միայն Ալավերդու բաժանմունքում, ապա Համալսարանի դեկանները, ամբիոնի վարիչները,  քոլեջի ղեկավարը և Ալավերդու բաժանմունքի ղեկավարը համատեղ պետք է քննարկեն և քայլեր ձեռնարկեն առնվազն այդ գործընթացում չներառված ուսանողներին ընդգրկելու ուղղությամբ:  
  7. Սահմանել, որ ամբիոնի վարիչը, ֆակուլտետի դեկանը, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարը, Ալավերդու բաժանմունքի ղեկավարը պետք է համակարգեն դասավանդողների առցանց պարապմունքները և իրականացնեն վերահսկո­ղություն: Յուրաքանչյուր շաբաթվա ավարտին ամբիոնի վարիչը դասերը պարապելու վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնի ֆակուլտետի դեկանին, իսկ դեկանը հաշվետվու­թյունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում՝ ուսումնահետազոտական և բարեփոխում­ների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին և Համալսարանի ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանին: Քոլեջի, Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի սովորողների մասով շաբաթական հաշվետվու­թյունները շաբաթվա ավարտից հետո եռօրյա ժամկետում ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտորին են ներկայացվում  վերջիններիս ղեկավարների կողմից:
  8. Սահմանել, որ ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը Համալսարանի ուսումնական վարչության և որակի ապահովման վարչությունների աշխատա­կազմերը, ինչպես նաև Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփո­խումների գծով պրոռեկտորը կկատարեն խորհրդատուների գործառույթներ՝ աջակցելով Համալսարանի դասախոսներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում:
  9. Սահմանել, որ սույն հանձնարարականում նշված ժամկետում առցանց դասընթացները կիրականացվեն առկա դասապրոցեսի համար կազմված դասացու­ցակներով, եթե չլինեն դրանց վերանայման հիմնավոր պատճառներ, օրինակ, առցանց մեթոդով չդասավանդվող առարկաները, լաբորատոր աշխատանքները տեղափոխվեն առաջիկայում հնարավոր  առկա մեթոդով դասավանդման  ժամա­նա­կա­հատված, ներկայումս դրանք փոխարինելով առցանց մեթոդով դասա­վանդման ենթակա առարկաներով:
  10. Առցանց դասավանդման ընթացքում ուսումնական պարապմունքների վարձատրությունը կատարվելու է համապատասխանաբար ֆակուլտետների դեկան­ների, քոլեջի և Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի հաշվետ­վությունների հիման վրա, ըստ ուսումնական պլանի և դասավանդողի ծանրա­բեռնվածության, այսինքն, հիմք ընդունելով առցանց եղանակով դասավանդված նյութի ծավալը, առկա ուսուցման  ծրագրով նախատեսված նյութի դասավանդման համար նախատեսված վարձատրության վերահաշվարկով, ընդ որում, առցանց մեթոդով դասընթացների հատկացվող ժամանակը պետք  է կազմի  առկա մեթոդով առարկայական ծրագրով թեմային հատկացված ժամաքանակի առնվազն 60 տոկոսը (հաշվի է առնվել բաց թողնված երկու շաբաթների նյութերը (ընդհանուր 5 շաբաթվա նյութեր) առաջիկա 3 շաբաթվա ընթաց­քում բաշխելու հնարավորությունը, որի արդյունքում ծրագրային նյութը կհամարվի դասավանդված): Էլեկտրոնային նամակագրությամբ իրականացված աշխատանքների վարձատրության հարցը կքննարկվի ամբիոնի վարիչների և դեկանների, ինչպես նաև քոլեջի և Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի զեկուցագրերի հիման վրա, առկա ուսուցմամբ դասապրոցեսների վերականգնման պարագայում, հաշվի առնելով ծրագրով նախատեսված նյութը ուսումնառողների կողմից լիարժեք յուրացվելու հանգամանքը, ինչպես նաև հիմք ընդունելով ուսումնառողների կողմից դրանք յուրացնելու համար լրացուցիչ դասընթացների անհրհաժեշտությունը:
  11. Այն դասավանդողները, որոնք չեն կարողանա առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ դասընթացներ անցկացնել, պարտավոր են բաց թողնված պարապ­մունքները լրացնել ս.թ. ապրիլի 14-ից հետո՝ մեկ ամսվա ընթացքում և վարձատրությունը կիրականացվի բաց թողնված դասընթացները պարապելուց հետո՝ ամբիոնի վարիչի և դեկանի, քոլեջի, Ավագ դպրոցի, Ալավերդու մասնաճյուղի  ղեկավարի զեկուցագրերի հիման վրա: Այն դեպքերում, երբ սույն հանձնարարականի 5-րդ կետով նախատեսված դեպքում Երևանի և կամ համապատասխանաբար Ալավերդու ուսանողը մասնակցել է ոչ իր հիմնական ուսումնառության վայրի դասավանդողի կազմակերպած առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ իրականացրած ուսուցմանը, այդ դեպքում լրացուցիչ դասընթացների կազմակերպման հարցը կքննարկվի ամբիոնի վարիչների,   դեկանի, քոլեջի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի համապատասխան հիմնավորումների հիման վրա:
  12. Սույն հանձնարարականի հիման վրա կազմակերպված ուսումնական գործընթացի պատասխանատուներ սահմանել ամբիոնի վարիչներին, դեկաններին, քոլեջի, Ավագ դպրոցի և Ալավերդու բաժանմունքի ղեկավարին,  իսկ այդ գործընթացի վերահսկողությունը վերապահել  ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին:

      ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՌԵԿՏՈՐ`     Մ. ՄԱԿԻՉՅԱՆ

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...