logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

             girq harutyunyan        girq harutyunyan1

Շնորհավորում ենք արժեքավոր աշխատության «ծնունդը»

Լույս է տեսել Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանի «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության համատեքստում (XIX-XX  դարասկիզբ)»  մենագրությունը: Դեռևս 2020 թ. հոկտեմբերին Հյուսիսային համալսարանի հայտարարած «Լավագույն գիտահետազոտական նախագիծ»  ներբուհական դրամաշնորհային մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված այս մենագրությունը՝ տպագրության երաշխավորված բուհի գիտխորհրդի կողմից, մեր տաղանդաշատ գործընկերոջ տարիների տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի արդյունքն է:

Մե­նագ­րութ­յու­նը նվիր­ված է XIX դա­րի և XX դա­րասկզ­բի հայ կրթօ­ջախ­նե­րում ար­վես­տի ա­ռար­կա­նե­րի դրված­քին, դա­սա­վանդ­ման մե­թոդ­նե­րին ու սկզբունք­նե­րին: Վեր­լու­ծութ­յան են են­թարկ­վել գե­ղար­վես­տա­կան կրթութ­յան բնա­գա­վա­ռում տվյալ ժա­մա­նա­կաշր­ջա­նի ման­կա­վար­ժա­կան մտքի հա­րուստ փոր­ձը, ինչ­պես նաև ժա­մա­նա­կի մա­մու­լում տեղ գտած այն հոդ­ված­ներն ու ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը, որ­տեղ քննարկ­ման ա­ռար­կա են դար­ձել գե­ղար­վես­տա­կան կրթութ­յան և­ ար­վես­տի տե­սութ­յան հար­ցե­րը: Բա­ցա­հայտ­ված ման­կա­վար­ժա­կան ար­գա­սա­վոր սկզբունք­նե­րը, ձևերն ու մե­թոդ­նե­րը կա­րե­լի է ստեղ­ծա­գոր­ծա­բար կի­րա­ռել նաև ար­դի կրթա­կան հա­մա­կար­գե­րում:

Նա­խա­տես­ված է ման­կա­վար­ժա­կան բու­հե­րի, ֆա­կուլ­տետ­նե­րի, գե­ղար­վես­տի կրթօ­ջախ­նե­րի ու­սա­նող­նե­րի, դա­սա­խոս­նե­րի, հան­րակր­թա­կան դպրոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի և հայ կրթամ­շա­կույ­թի պատ­մութ­յամբ հե­տաքրքր­վող­նե­րի հա­մար: Տպագրվել է Երևանի Հյուսի­սային համալսարանի ֆինանսավորմամբ:

Շնորհավորում ենք դոցենտ Արմեն Հարությունյանին՝ մենագրության լույսընծայման առթիվ, մաղթում գիտական անխոնջ աշխատանքի բազում տարիներ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

 

xajakich      xajakich1

Մարքետինգի  կանոններով՝ մարքետինգի ու գովազդի մասին

Ուսանողների շրջանում ստեղծագործական կարողություններ ձևավորելուց առաջ դասախոսն ինքը պետք է ստեղծագործաբար մոտենա դասավանդման գործընթացին:

Գովազդի (հոկտեմբերի 23) և մարքետինգի( հոկտեմբերի 25) միջազգային օրերին նվիրված բաց դասը՝ «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսում «Մարքետինգի հիմունքներ» դասընթացի շրջանակներում, մեկն էր այն հետաքրքիր դասերից, որ հիշվելու են ոչ միայն նյութի բովանդակային կողմով, այլև մատուցման ինտերակտիվ եղանակով, ուսանողների անմիջականությամբ, թեմաների իմացությամբ և, իհարկե, դասավանդող դասախոսի ստեղծագործական մոտեցմամբ:

Առարկայի դասախոսը՝ տնտ.գիտ.թեկնածու Հռիփսիմե Խաժակյանը, նախ սահիկահանդեսով  ներկայացրեց դասը վարող երեք մասնակիցներին՝ կիրառելով լսարանի հետաքրքրությունը գրավող մարքետինգային հնար: Այնուհետև հիմնական բանախոսները՝ Լիլիթ Խեչումյանը, Զոյա Ծատուրյան և Գրիգոր Մելիքյանը, սահիկահանդեսով լսարանին ներկայացրին հետևյալ թեմաները՝ մարքետինգ, գովազդ, մերչենդայզինգ և նեյրոմարքետինգ:

Ուսանողները հանգամանալից կերպով ներկայացրին մարքետինգի սկզբնավորման պատմությունը, տեսակները, առանձնահատկությունները, անդրադարձան մերչենդայզինգ երևույթին, հիմնական տեսակներին ու սկզբունքներին: Գովազդի մասին խոսելիս կարևորվեց նրա հիմնական նպատակները, գործառույթները, տեսակները, ցուցադրվեց վառ ու գրավիչ գովազդային հոլովակ: Ներկաները ծանոթացան նաև նեյրոմարքետինգ երևույթին, տեղեկացան, թե ինչպես  է հնարավոր գրավել գնորդի ուղեղը: Շատ հետաքրքիր էր նաև գույների վերաբերյալ նյութի մատուցումը,  յուրաքանչյուր գույնի նշանակությունն ու  ազդեցությունը մարդու հոգեբանության վրա:

Դասն ամփոփվեց հարցուպատասխանով: Լիլիթը, Գրիգորն ու Զոյան հիացրին ներկաներին իրենց համարձակ, հանպատրաստից պատասխաններով ու նյութի իմացությամբ: Շնորհակալություն ենք հայտնում նրանց, նաև դասախոս Հ. Խաժակյանին՝ բովանդակալից ու ուսուցողական դասի համար: Անկասկած, նման  նախաձեռնությունները խթանում են դասավանդման որակը, նպաստում ուսանողների ավելի մեծ ներգրավվածությանը դասընթացին, ինչի շնորհիվ ստեղծվում է արդյունավետ համագործակցություն ուսանողների  և դասախոսի միջև:

Դասին մասնակցելով եկանք այն եզրակացության, որ ցանկացած մասնագիտական երկխոսություն նոր մտքեր է ձևավորում, առաջացնում հետաքրքրություն ստեղծելու, ստեղծագործելու, ինչը ժամանակակից աշխարհում ամենաառանցքային կարողություններն են  մրցունակ ու հաջողակ մասնագետ լինելու համար:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

avetiq

 

Մեր գործընկերը միջազգային գիտաժողովին Հայաստանի Հանրապետությունից միակ ներկայացուցիչն էր

Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը հոկտեմբերի 20-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված և ՌԴ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Թումանովի ծննդյան 95-ամյակին նվիրված «Սահմանադրականություն. ազգային և վերազգային չափում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով Հյուսիսային համալսարանը: Մեր գործընկերը զեկուցում է կարդացել «Սահմանադրականության հաստատումը ռազմական դրության պայմաններում (Արցախի Հանրապետության օրինակով)» թեմայով: Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից-անդամ Ալեքսանդր Սավենկովը։ Ի դեպ, դոցենտ Ավ. Հարությունյանը միջազգային գիտաժողովին Հայաստանի Հանրապետությունից միակ ներկայացուցիչն էր: Ինը ժամ տևած առցանց գիտաժողովին մասնակցել են հեղինակավոր գիտնականներ աշխարհի տարբեր բուհերից և գիտական կենտրոններից՝ ներկայացնելով հետաքրքիր ու բազմաբովանդակ զեկուցումներ, որոնք ուղեկցվել են հարցուպատասխաններով ու ակտիվ քննարկումներով:

Главные новости

Հայտարարություններ

Եռօրյա միջազգային վերապատրաստում

02.12.2021
Եռօրյա միջազգային  վերապատրաստում

  «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համ...

Միջազգային սեմինար-վերապատրաստում

30.11.2021
Միջազգային  սեմինար-վերապատրաստում

  Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի կունենա  միջազգային  սեմինար-վերապատ...