logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

lragrutyun1

Հենց այդ սիրո մասին է մեր զրույցը՝ Շչեցինի համալսարանի Մեդիակրթության և ինտերակտիվության կենտրոնի տնօրեն, NiUS ռադիոյի ղեկավար դոկտոր Կոնրադ Վոյտիլայի հետ

 Ես կախվածություն ունեմ խոսափողից. դոկտոր Կոնրադ Վոյտիլա

Հյուսիսային համալսարանի Լրատվության  և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավար Աստղիկ Աբրահամյանը «Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում Լեհաստանի Շչեցինի համալսարանում էր, որի ընթացքում հետաքրքիր հանդիպումներ է ունեցել  համալսարանի ռադիոյի և հեռուստատեսության դեպարտամենտի հիմնադիրների և աշխատակիցների հետ,  հետևել մասնագիտական ​​թիմի աշխատանքին։

Աստղիկ Աբրահամյանը և Շչեցինի համալսարանի Մեդիակրթության և ինտերակտիվության կենտրոնի տնօրեն, NiUS ռադիոյի ղեկավար դոկտոր Կոնրադ Վոյտիլան խոսել են լրագրողական կրթության, լրագրության  ​​առանձնահատկությունների, Հյուսիսային համալսարանի հետ համագործակցության և այլ հետաքրքիր հարցերի շուրջ։

Հարցազրույցը՝ այստեղ...

lragrutyun2

I'm addicted to talking into a microphone: Dr. Wojtyła Konrad

These are individuals who share a lifelong passion for radio and television.

Astghik Abrahamyan, the director of the Northern University's Media and Public Relations Educational Practice Center, visited Szczecin University in Poland as part of the "Erasmus +" mobility program. She spoke with the managers and founders of the university's radio and television studio, had fascinating meetings with them, and observed the professional team's work.

Astghik Abrahamyan and Dr. Konrad Wojtyła, who oversees NiUS Radio and is the director of the University of Szczecin's Center for Media Education and Interactivity, discussed a variety of topics, including journalism education, the characteristics of a professional journalist, collaboration with Northern University, and other noteworthy topics.

The interview at the link...

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

alaverdyanivanyanyarmaloyan

Էրազմուս+ շարժունության հերթական ծրագիրը

Կարևորելով ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը «Էրազմուս+» շարժունության ծրագրին՝ Հյուսիսային համալսարանն առանցքային է համարում միջազգայնացման գործընթացների ակտիվացումը և համագործակցությունը արտերկրի հեղինակավոր բուհերի հետ: Մասնակցությունը Եվրոպական տարբեր բուհերում կազմակերպվող «Միջազգային շաբաթ» միջոցառումներին համալսարանը միջազգային գործընկերներին ներկայացնելու, ճանաչելի դարձնելու, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու լավագույն միջոցներից է: Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում այս օրերին անցկացվող միջազգային շաբաթվա շրջանակում Հյուսիսային համալսարանը ներկայացնում է Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանը: Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Յարմալոյանը միջազգային շաբաթվա շրջանակում գտնվում է Իսպանիայի Սևիլիայի համալսարանում։ Հյուսիսային համալսարանի լեզուների , գրականության և լրագրության ամբիոնի դասախոս Անահիտ Ալավերդյանը «Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին դասավանդում է Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում։ Անահիտ Ալավերդյանի դասախոսություններն առնչվում են այնպիսի արդիական թեմաների, ինչպիսիք են  «Թշնամություն» և «Բարեկամություն» հասկացությունների բառային ակտուալացումը աշխարհի բրիտանական, ամերիկյան և հայկական լեզվաբանական պատկերում. ü «Թշնամություն» և «Բարեկամություն» հասկացությունների դարձվածքաբանական ակտուալացումը բրիտանական, ամերիկյան և հայկական լեզվամշակույթներում. Ոճական գործիքները՝ որպես աշխույժ և հետաքրքիր տեքստեր պատրաստելու միջոց Միջազգային համագործակցությունը կրթական գործընթացների շարունակական զարգացման կարևոր նախապայմաններից է:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

daaddaad1daad2

«DAAD Bologna Hub»

«DAAD Bologna Hub» փորձագիտական երկրորդ հանդիպման ընթացքում Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները փորձագիտական խմբին ներկայացրեցին ուսումնական գործընթացի, կրթության որակի շարունակական բարելավման, միջազգայնացման և շարժունության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները և միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական գործընթաց ապահովելուն միտված նորամուծությունները: Առջևում նոր անելիքներ են, նոր հաջողություններ:

Eng. During the second "DAAD Bologna Hub" expert meeting,  the representatives of the Northern University presented to the expert group the work done in the direction of the educational process, continuous improvement of the quality of education, internationalization and mobility, and the innovations aimed at providing an educational process in accordance with international standards. There are new things to do, new achievements ahead.

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...