Սիրելի՛ հայրենակիցներ, Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհուրդը, ի աջակցություն ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության, մեկնարկում է թղթի թափոնների և պլաստիկի հավաքագրում, որից ստացված գումարը կփոխանցվի ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են.
«Գմբեթ» կրակակետերի կառուցումը
«Ժողովրդական զրահ» զրահաբաճկոնների արտադրությունը
«Բագի» թեթև մարտավարական փոխադրամիջոցների արտադրությունը և այլն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Հյուսիսային համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման համապատասխանաբար 2 և 2,5 տարի տևողության փոխարեն մագիստրոսական կրթությունն այսուհետ կիրականացվի 1,5 և 2 տարի տևողությամբ:
Հյուսիսային համալսարանում մագիստրատուրայի առկա և հեռակա բաժինների կրթական ծրագիրն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով.
Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ
Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Անգլերեն և գրականություն
Կրթության կառավարում
Լրագրություն
Իրավագիտության ֆակուլտետ
Քրեական իրավունք և դատավարություն
Քաղաքացիական իրավունք և դատավարություն
Միջազգային և եվրոպական իրավունք
Տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ
Տնտեսագիտություն
Հաշվապահական հաշվառում և հարկում/ըստ ոլորտի
Կառավարում / ըստ ոլորտի
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Ինֆորմատիկա/մանկավարժ
Դիմել ցանկացողները կարող են այցելել Հյուսիսային համալսարան կամ զանգահարել
Սամվել Մալոյանը «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթողն է։Սամվել Մալոյանը սովորում է Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջում: Նախագծի ողջ ընթացքում թե՛ դասախոսները, թե՛ ուսանողական ընկերները,և թե՛ համալսարանի ողջ աշխատակազմը ուշի ուշով հետևել են տաղանդավոր երգչի ելույթներին և սպասել հաղթանակի բերկրալի ակնթարթներին: Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողին, մեզ՝ հյուսիսայինցիներիս, և Սամվելի բոլոր երկրպագուներին։ Հյուսիսայինցիների հաղթանակները դեռ առջևում են:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն