Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Հյուսիսային համալսարանի և Շեցինի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հյուսիսային համալսարանի 1 ուսանողի հնարավորություն կտրվի 2019 -2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:
Բոլոր ծախսերը ֆինանսավորվում են «Էրազմուս+» միջազգային փոխանակման ծրագրի կողմից:
Ծրագրին կարող են դիմել տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության և օտար լեզուների բաժինների այն ուսանողները, ովքեր`
- սովորում են Հյուսիսային համալսարանի առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերում
- սովորում են առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսում
- ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
- ունեն բարձր առաջադիմություն
- ունեն հասարակական ակտիվություն
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի էլ-փոստին Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ուղարկեն կամ անձամբ ներկայացնեն
- անձնագրի լուսապատճենը,
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն),
- անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը ուղարկում են միջազգային կապերի բաժնից ուղարկված pdf ֆայլը, որտեղ նշված է ստացած գնահատականը,
Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Լեհաստանի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Երևանում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին
«Համալսարաններում միջազգայնացման խթանումը՝ անձնակազմի շարժունության միջոցով»
Նոյեմբերի 25-26-ը տեղի ունեցավ տարածաշրջանային սեմինար և վերապատրաստում «Համալսարաններում միջազգայնացման խթանումը՝ անձնակազմի շարժունության միջոցով» թեմայով՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) մասնակցությամբ: Տարածաշրջանային սեմինարը և վերապատրաստումն իրականացնելու նպատակով Հայաստան էին ժամանել միջազգային փորձագետներ Ֆրանչեսկա Վալենտեն և Ռոմինա Կնյազը, որոնք ՀՀ բուհերի ներկայացուցիչներին և հյուրերին ներկայացրեցին Իտալիայի Բոլոնիայի համալսարանի փորձը: Էրազմուս+ ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան բացման խոսքում ներկայացրեց Հայաստանի և Արևելյան գործընկերության երկրների բարձրագույն կրթական համակարգերի միջազգայնացման հետ կապված առկա ընդհանուր խնդիրները: Սեմինար- հանդիպմանը Հյուսիսային համալսարանից մասնակցում էին համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Արփինե Ալեքսանյանը և արտաքին կապերի բաժնի մասնագետ Անի Թամազյանը: Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, ներկայացնելով արտասահմանյան 15 բուհերի շրջանակում իր կատարած հետազոտությունը, կարևորեց բուհերի ռազմավարական ծրագրերում օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հատուկ ծրագիր ունենալը, որի շրջանակում պետք է կատարվեն համապատասխան ծրագրային և բովանդակային փոփոխություններ: Նա նաև ներկաների ուշադրությանը ներկայացրեց հետազոտության արդյունքում լավագույն ցուցանիշներ ունեցող Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլի պետական համալսարանի լեզվական կրթության զարգացման ծրագրային առանձնահատկությունները:
Երկրորդ հանդիպումն անցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Քննարկումների առանցքում հիմնականում բուհերի աշխատ-ակիցների միջազգային շարժունության գործընթացի կազմակերպումն էր և դրան առնչվող այլ հարցեր: Միջազգային փորձագետները ներկայացրեցին իրենց տեսակետը առկա խնդիրների լուծման հետ կապված, որոնք էապես կնպաստեն բուհերի միջազգայնացմանը և անձնակազմի շարժունության ընդլայնմանը մեր տարածաշրջանում:
Ջերմ, բարի, տոնական մթնոլորտում նշվեց Ուսանողների միջազգային օրը Հյուսիսային համալսարանում: Լեփ-լեփուն դահլիճ, ոգևորված ուսանողներ, հաճելի հյուրեր, բարեմաղթանքներ… Տոնի նախերգանքը ուսխորհրդի նախաձեռնած՝ ուսանողական կյանքն արտացոլող լուսանկարների մշտական ցուցահանդեսի բացումն էր իրավագիտության ֆակուլտետում (շնորհակալություն մասնավորապես ուսխորհրդի փոխնախագահ Պողոս Ստամբուլյանին): Տարբեր խորագրեր կրող ֆոտոլուսանկարների պաստառները պատմում են ուսանողական տարաբնույթ միջոցառումների, համարձակ նախաձեռնությունների, Թբիլիսի կատարած հետաքրքիր ճամփորդության մասին:
Իսկ միջոցառման ընթացքում ուսանողներին ուղղվեցին բարեմաղթանքի անկեղծ խոսքեր ինչպես ռեկտոր Բորիս Մակիչյանի, այնպես էլ հյուրերի կողմից: Ողջույնի հանդիսավոր արարողությանը հաջորդեց պատվոգրերի հանձնումը: Ինչպես հայտնի է, Հյուսիսային համալսարանի ղեկավարությունն իր ուսանողներին խրախուսելու, ուսման որակը բարձրացնելու, հասարակական ու գիտական ակտիվ գործունեության մղելու համար մշակել է տարբեր ծրագրեր, նախատեսել բազմաթիվ միջոցառումներ: Այդ նպատակին է ծառայում նաև համալսարանի անվանական կրթաթոշակների ինստիտուտը: Անվանական կրթաթոշակները նախատեսված են հասարակական ակտիվ աշխատանքի և գերազանց առաջադիմության համար: Միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին անվանական կրթաթոշակների արժանացած ուսանողների անունները: Միաժամանակ պատվոգրեր հանձնվեցին նաև արժանավոր այն ուսանողներին, ովքեր մշտապես հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, ուսման մեջ էլ դրսևորել են բարձր առաջադիմություն:
Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումն ամփոփվեց հետաքրքիր գեղարվեստական մասով՝ երգ, ասմունք ու թատերական փոքրիկ ներկայացում: