Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
«DAAD Bologna Hub»
«DAAD Bologna Hub» փորձագիտական երկրորդ հանդիպման ընթացքում Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները փորձագիտական խմբին ներկայացրեցին ուսումնական գործընթացի, կրթության որակի շարունակական բարելավման, միջազգայնացման և շարժունության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները և միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական գործընթաց ապահովելուն միտված նորամուծությունները: Առջևում նոր անելիքներ են, նոր հաջողություններ:
Eng. During the second "DAAD Bologna Hub" expert meeting, the representatives of the Northern University presented to the expert group the work done in the direction of the educational process, continuous improvement of the quality of education, internationalization and mobility, and the innovations aimed at providing an educational process in accordance with international standards. There are new things to do, new achievements ahead.
Հյուսիսային համալսարանը «Կրթություն և կարիերա Expo 2024»-ում
Կրթական էքսպոներին Հյուսիսային համալսարանի մասնակցությունն արդեն ավանդույթ է դարձել: Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կայացած «Կրթություն և կարիերա Expo 2024»-ը ևս մեզ համար համագործակցության նոր հնարավորությունների և հետաքրքիր գաղափարների առիթ էր: Մարշալ Ա․ Խանփերյանցի ռազմաօդային ուժերի ինստիտուտի ուսանողների կողմից բեմադրված արտակարգ իրավիՃակներում Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի ուսանողների ցուցաբերած առաջին բուժօգնությունը հետաքրքիր և արդյունավետ ձևաչափ էր՝ չափազանց կարևոր գիտելիքների ու փորձի փոխանակման համար: Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միաջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի՝ «Կապի ուժը. Գիտելիքի փոխանակման դերը կրթական ցուցահանդեսներում» թեմայով դասախոսությունը ևս մեծ հետաքրքրություն առաջացրեց էքսպոյի մասնակիցների շրջանում: Էքսպոյի օրերին մեր տաղավարն աշխույժ էր և մարդաշատ՝ լի քննարկումներով, գիտելիքի փոխանակմամբ, նոր ծանոթություններով ու առաջարկներով։ Կրթական էքսպոները նպաստում են կրթական միջավայրի նոր հարաբերությունների ձևավորմանը՝ բարձրացնելով ուսումնական հաստատությունների ճանաչելիությունը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն