ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Հյուսիսային համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման համապատասխանաբար 2 և 2,5 տարի տևողության փոխարեն մագիստրոսական կրթությունն այսուհետ կիրականացվի 1,5 և 2 տարի տևողությամբ:
Հյուսիսային համալսարանում մագիստրատուրայի առկա և հեռակա բաժինների կրթական ծրագիրն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով.
Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ
Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Անգլերեն և գրականություն
Կրթության կառավարում
Լրագրություն
Իրավագիտության ֆակուլտետ
Քրեական իրավունք և դատավարություն
Քաղաքացիական իրավունք և դատավարություն
Միջազգային և եվրոպական իրավունք
Տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ
Տնտեսագիտություն
Հաշվապահական հաշվառում և հարկում/ըստ ոլորտի
Կառավարում / ըստ ոլորտի
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Ինֆորմատիկա/մանկավարժ
Դիմել ցանկացողները կարող են այցելել Հյուսիսային համալսարան կամ զանգահարել
Սամվել Մալոյանը «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթողն է։Սամվել Մալոյանը սովորում է Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջում: Նախագծի ողջ ընթացքում թե՛ դասախոսները, թե՛ ուսանողական ընկերները,և թե՛ համալսարանի ողջ աշխատակազմը ուշի ուշով հետևել են տաղանդավոր երգչի ելույթներին և սպասել հաղթանակի բերկրալի ակնթարթներին: Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողին, մեզ՝ հյուսիսայինցիներիս, և Սամվելի բոլոր երկրպագուներին։ Հյուսիսայինցիների հաղթանակները դեռ առջևում են:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Ամենաթումանյանական կրթօջախն այսօր Թումանյանի օջախում էր։
Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Թումանյանը ուսանողի աչքերով» միջբուհական ուսանողական աշխատաժողովը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծի մահվան 100-ամյա տարելիցին։ Աշխատաժողովին մասնակցում էին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, Հյուսիսային համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։ Հ․ Թումանյանի թանգարնի տնօրեն Անի Եղիազարյանն իր խոսքում առանձնահատուկ արժևորեց այն մեծ սերը, որ տածում է Հյուսիսային համալսարանը հանճարեղ լոռեցու նկատմամբ և այն յուրօրինակ ակնածանքը, որի շնորհիվ տասնամյակների ընթացքում ձևավորվել են համալսարանի թումանյանական ավանդույթները։
ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանի կատարմամբ «Անուշի արիան» աշխատաժողովի գեղեցիկ վարագույրն էր։
Օրը թումանյանական էր և տիեզերական լոռեցու անեզր աշխարհը հյուսիսայինցիների գրչով եկել, ամփոփվել էր իր իսկ թանգարանի կամարների տակ՝ ի հաստատումն մեծ մտածողի մարգարեական խոսքի․ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ»․․․
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն