logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 

rektorat1rektorat2

Սեպտեմբերի 1-ին դասերը կսկսվեն լսարանային պայմաններում

 
Նոր ուսումնական տարվան ընդառաջ համալսարանում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ՝ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ռեկտոր Մհեր Մակիչյանը բեղմնավոր աշխատանքային տարի մաղթեց ներկաներին՝ նշելով, որ յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված բուհի հետագա գործունեությունը, ուստի անհրաժեշտ է համախմբել բոլոր ուժերը՝ առաջիկա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար:
Ռեկտորատի ընթացքում ուսվարչության պետ տիկին Խաժակյանն անդրադարձավ բուհի 2021-2022 ուստարվա ընդունելությանը՝ այն գնահատելով բավարար: Նա նշեց, որ հատկապես մեծ խմբեր են ձևավորվել հեռակա ուսուցման համակարգում, և քանի որ ընդունելությունը դեռևս շարունակվում է, առաջիկայում սպասվում է դիմորդների նոր հոսք: Ավագ դպրոցի տնօրեն և միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար տիկին Սարգսյանի խոսքերով՝ իրենց համակարգում ընդունելության ընդհանուր պատկերը նույնպես գոհացուցիչ է: Բժշկական քոլեջի երկու մասնագիտությունների գծով՝ ատամնատեխնիկական գործ և քույրական գործ, ձևավորվել են խմբեր, ավագ դպրոցում ընդունելությունը դեռ շարունակվում է: Նույնն է պատկերը նաև Ալավերդու Թումանյան բաժանմունքում:
Ռեկտոր Մ. Մակիչյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ բուհում կատարվել են նորոգման, վերակահավորման որոշ աշխատանքներ, որոնք կունենան շարունակական բնույթ: Նա հավելեց, որ համալսարանն ամբողջությամբ պատրաստ է ընդունելու ուսանողներին՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
 
 

 diplom1   diplom2

                                                     Հյուսիսային համալսարանը նշեց հիմնադրման 25-ամյակը

Արդեն 25 տարի Հյուսիսային համալսարանը ՀՀ բուհական համակարգում զբաղեցնում է իր պատվավոր տեղը: Քսանհինգ տարի շարունակ բուհի ղեկավարությունն ու աշխատակազմը ներդրել են ողջ ջանքերը՝ Հյուսիսային համալսարանում բարձրորակ կրթություն իրականացնելու և որակյալ մասնագետներ թողարկելու համար:

Ավանդաբար նշվող Համալսարանի օրն այս անգամ տարբերվում էր նախորդներից. այն հոբելյանական էր, միևնույն ժամանակ ամփոփումն էր 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումների, որոնք համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանդիսավորությամբ չէին նշվել: Եվ ամենակարևորը, ավարտական վկայականներ հանձնվեցին բուհը գերազանցությամբ ավարտած  ուսանողներին:  

Հոբելյանական հանդիսության մեկնարկը տրվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի ողջույնի խոսքով: Պատմելով բուհի անցած ուղու, ձեռքբերումների, պարբերաբար իրականացվող ծրագրերի մասին՝ Մ. Մակիչյանը նախ անդրադարձավ  համալսարանի հիմնադիր ռեկտոր, երջանկահիշատակ  Բորիս Մակիչյանի այն հսկայական ջանքերին, որոնց շնորհիվ էլ համալսարանը դարձել է ՀՀ բուհական համակարգի օրինակելի կրթօջախներից մեկը:  Ռեկտորն այնուհետև խոսեց վերջին 1-2 տարիների կատարած աշխատանքների մասին, որոնք, անկախ համավարակի հարուցած դժվարություններին, կյանքի են կոչվել աշխատակիցների և ուսանողների  ջանքերի շնորհիվ: Մ. Մակիչյանն իր խոսքում նշեց նաև, որ բուհի ողջ անձնակազմը պատերազմի օրերին արել է հնարավոր ամեն ինչ՝ տարբեր նախաձեռնություններով առաջնագծին օգտակար լինելու, իսկ հետագայում նաև պատերազմին մասնակից իր ուսանողներին թև ու թիկունք լինելու համար:

Ռեկտորը շնորհավորեց նաև գերազանցությամբ բուհն ավարտած ուսանողներին՝ հույս հայտնելով, որ հետագա գործունեության ընթացքում նրանք բարձր կպահեն համալսարանի բարի համբավը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝  որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» միջբուհական գիտաժողովի ժողովածուի շնորհանդեսը, որին հրավիրված էին ինչպես համալսարանի, այնպես էլ տարբեր բուհերի՝ գիտաժողովին մասնակից  ուսանողներն ու նրանց ղեկավարները: Ցավոք, շնորհանդեսին բացակայում էր լավագույն հոդվածներից մեկի հեղինակը՝ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Ալեն Մարգարյանը, որը զոհվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում:   Հերոս որդու փոխարեն ներկա էր մայրը՝ տիկին Նազելի Տերտերյանը, որն էլ անչափ հուզեց ներկաներին իր մորմոքուն, բայց և հպարտ ու արժանապատիվ խոսքով ու կեցվածքով:

Համալսարանի հիմնադրման 25-ամյակի  նվիրված միջոցառմանը հավաստագրեր հանձնվեցին 2019-2020 ուսումնական տարում ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում  լավագույն ճանաչված  դասախոսներին, ինչպես նաև իրավաբանական կլինիկայի իրավաբան-խորհրդատուներին: «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5-10-20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» շարադրության մրցույթին մասնակցած ուսանողները ևս արժանացան շնորհակալագրերի ու հավաստագրերի:

    2020-2021 ուսումնական տարում Հյուսիսային համալսարանը կյանք  ճանապարհեց 32 գերազանցիկ շրջանավարտի, որոնցից ութը բակալավր, քսանչորսը՝ մագիստրոս: Միջոցառման ավարտին նրանց հանձնվեցին գերազանցության վկայականները՝ բարեմաղթանքի ջերմ խոսքերով ու աշխատաշուկայում լավագույնս դրսևորվելու ցանկությամբ:

diplom3  diplom4

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

varna
 
 

Բուլղարիայում սովորելու հնարավորություն

 
Հիանալի հնարավորություն է ընձեռվել Հյուսիային համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողների համար. նրանք կարող են ուսումնառության մեկ կիսամյակը շարունակել Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանում և ստանալ կրկնակի դիպլոմ: Ուսումնառությունը լինելու է անվճար։ Ուսանողը պետք է վճարի միայն մեկնման և վերադարձի, կեցության, սննդի և վիզայի համար:
Անգլերենի իմացության B1 մակարդակը պարտադիր է։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև ս․թ․ հոկտեմբերի 16-ն է։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին։

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...