Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Սեպտեմբերի 20-ին ամփոփվեցին Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի կողմից կազմակերպվող IV International ERASMUS+ KA107 Staff Week- ի մրցույթի արդյունքները: Մրցույթին դիմել էին 3 դասախոս, որից ընդամենը մեկը դրամաշնորհ ստանալու հնարավորություն ուներ: Հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Բակուր Մարտիրոսյանը։ Նշենք, որ ընտրությունը կատարվել է Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի ներկայացուցիչների կողմից։
Շնորհավորում ենք Բակուր Մարտիրոսյանին և մաղթում արդյունավետ համագործակցություն:
Ֆակուլտետային խորհուրդների ընտրություններ
Հաջողությամբ ավարտվեց «Բանասիրություն և մանկավարժություն» ֆակուլտետի ուսանողական խորհրդի նիստը, որի ընթացքում ֆակուլտետային խորհրդի նախագահ վերընտրվեց «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Հովհաննիսյանը, օգնականներ՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Սիրանուշ Հովսեփյանն ու Անահիտ Ալեքսանյանը: Շնորհավորում ենք, մաղթում արդյունավետ գործունեություն:
Ժողովի ընթացում ընտրվեցին նաև ուսանողական խորհրդի՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք հաշվետու-ընտրական կոնֆերանսի մասնակիցները:
Նշենք, որ շաբաթվա ընթացքում բուհի մյուս՝ «Իրավագիտություն» և «Տնտեսագիտություն, կառավարում և հաշվողական տեխնիկա» ֆակուլտետներում ևս ընթացել են նմանօրինակ ժողովներ:
Հյուսիսային համալսարանի միջազգային գործընկերների թիվը համալրվել է ևս մեկով
Վերջերս Հյուսիսային համալասարանը երկկողմ համաձայնագիր կնքեց Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանի հետ :
Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանը հիմնադրվել է 1992 թվականին և ունի 11 ֆակուլտետ, 31 բակալավրիատի, 30 մագիստրոսական և 8 ասպիրանտական ծրագիր: Պայմանագրի շնորհիվ նոր հնարավորություններ կընձեռվի ինչպես ուսանողների, այնպես էլ երիտասարդ հետազոտողների և դասախոսների համար:
Հյուսիսային համալսարանը ռուսական բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի, և ապագայում էլ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը: