logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

tumgitajoxov

Հյուսիսային համալսարանում անցկացվեց Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված առաջին  միջազգային գիտաժողովը հանրապետությունում

 

Հյուսիային համալսարանում մայիսի 15-ին անցկացվեց «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ի դեպ, սա այդ առիթով կազմակերպված առաջին միջազգային գիտաժողովն էր հանրապետությունում, որի նախաձեռնող Հյուսիսային համալսարանը թումանյանագիտության ոլորտում առաջատարներից մեկն է:  Բուհում 2009 թվականին ստեղծված «Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնի ակտիվ գործունեության շնորհիվ նոր թափ ստացավ Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանն ուղղված աշխատանքները, որոնցում ներգրավվեցին ոչ միայն բուհի դասախոսական կազմը, այլև հանրապետության լավագույն մասնագետներն ու արտերկրի հեղինակավոր բուհերի հետազոտողները: Ինչ որ առումով, թող հավակնոտ չթվա, Հյուսիսային համալսարանի  շնորհիվ նաև թումանյանագետ ու թումանյանասեր դարձան լեհն ու արաբը, ռուսն ու հրեան: Դրա ապացույցը բուհում անցկացված միջազգային գիտաժողովն էր, որի մասնակից մի քանի տասնյակ գիտնականների թվում զեկուցումներով հանդես եկան նաև գիտնականներ Լեհաստանից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից:

Դեռևս ամիսներ առաջ բուհում հաստատված «Թումանյան 150»  ծրագրի շրջանակներում նախատեսված միջազգային գիտաժողովը աննախադեպ մեծ ընդգրկում ունեցավ. ոլորտի լավագույն մասնագետները՝ դոկտոր- պրոֆեսորներ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, լավագույն թումանյանագետները, արտերկրի հեղինակավոր բուհերի ներկայացուցիչները իրենց ողջույնի խոսքն ուղղեցին գիտաժողովի մասնակիցներին՝ կարևորելով այն հանգամանքը, որ հանրապետությունում առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին, անցկացվում է հենց Հյուսիսային համալսարանում՝ միավորելով տարբեր բուհերի ու տարբեր երկրների ներկայացուցիչների Թումանյանի ոգով համակված մեկ տանիքի տակ՝ վկայելով այն մասին, որ մեծ գրողի պատգամները՝ սիրո, համերաշխության, ժողովուրդների բարեկամության մասին, երբեք չեն կորցնում իրենց նշանակությունը:

Մինչ գիտաժողովը համալսարանի ուսանողադասախոսական կազմն ու հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արմեն Տիգրանյանի հուշարձանին՝ կարևորելով այն հանգամանքը, որ Թումանյան-Տիգրանյան համագործակցության շնորհիվ հայ մշակույթը հարստացել է անմահ գործերով: «Թումանյանը երաժշտության մեջ» զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, հնչեցին երգեր արվեստի վաստակավոր գործիչների կատարմամբ: Այնուհետև ներկաները բուհում մասնակիցը եղան Թ. Միկոյանցի «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսի բացմանը:

Լիագումար նիստին ռեկտոր Բորիս Մակիչյանը խոսեց  միջոցառումների մասին, որոնք արդեն իսկ իրականություն են դարձել «Թումանյան 150»  ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, ծաղկեպսակ է դրվել գրողի հուշարձանին, «Թումանյանի պատգամներին հավատարիմ» խորագրով հանդիսավոր նիստ  է գումարվել Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում, հիմնադրվել է «Թումանյան 150» հուշամեդալը, որը շնորհվում է թումանյանագիտության ոլորտում զգալի ավանդ ունեցող անձանց և այլն: Իսկ բուհի կազմակերպած համադպրոցական մրցույթին՝ դարձյալ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին, մասնակցել են հանրապետության շուրջ 30 կրթօջախներից 150 աշակերտներ: Ամփոփվել են ասմունքի մրցույթի արդյունքները, իսկ շարադրությունների և Թումանյանին նվիրված բանաստեղծությունների մրցույթների արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ: Առաջին մրցանակի արժանացած աշակերտները հնարավորություն կունենան ուսումնառության առաջին տարում բուհում  անվճար  սովորելու,  երկրորդ կարգի մրցանակակիրները կարժանանան 30 տոկոս զեղչի, իսկ երրորդ մրցանակի արժանացած դպրոցականները կմեկնեն  Թբիլիսիի Թումանյանի տուն-թանգարան:

Հավելենք նաև, որ «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովը վերջին տասը տարիներին բուհում կազմակերպված չորրորդ նմանատիպ նախաձեռնությունն է: Միջազգային և հանրապետական երեք գիտաժողովների նյութերի ժողովածուներին շուտով կավելանա ևս մեկը՝ շքեղ տպագրությամբ՝ առաքվելով նաև արտասահմանյան գործընկերներին: Իսկ մայիսի 16-ին միջազգային գիտաժողովը կշարունակվի տարբեր սեկցիաներում, թեմատիկ զեկուցումներ կկարդան ոլորտի առաջատար մասնագետները:

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

asmunq2             asmunq3             asmunq6

 

Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համադպրոցական մրցույթի
«Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող» անվանակարգում հաղթել են՝

Առաջին մրցանակ

  1. Գալստյան Էդիտա, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
  2. Աթաբեկյան Կարինե, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
  3. Պեպանյան Արևիկ, Օձունի թիվ 2 միջն. դպրոց

 

Երկրորդ մրցանակ

  1. Բետլեմյան Թամարա, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
  2. Եսայան Վահե, Երևանի թիվ 46 ավագ դպրոց
  3. Բեգյան Մարիա, Նոր Հաճնի ավագ դպրոց
  4. Ալիխանյան Եվգինե, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց

Երրորդ մրցանակ

  1. Ավետիսյան Տաթևիկ, Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց
  2. Հովհաննիսյան Մարիաննա, Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց
  3. Գալոյան Շողիկ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ
  4. Խաչատրյան Անգելինա, Երևանի թիվ 127 ավագ դպրոց
  5. Հովսեփյան Սեդա, Երևանի թիվ 127 ավագ դպրոց

 

asmunq1  asmunq4  asmunq5

 zatikkayq2                 zatikkayq4

«Սուրբ Զատկի տոնը երբևէ այսքան հետաքրքիր, բովանդակալից ու գունագեղ չէր անցկացվել մեր բուհում». ռեկտորի օգնական Ռայա Ջանինյանն իր խոսքում արտահայտեց բոլորի կարծիքը, քանի որ իսկապես մեծ էր մասնակիցների հիացմունքը Սուրբ Զատկի առթիվ կազմակերպված միջոցառումից: Պատվավոր հյուր Գեղամ սարկավագը շնորհավորեց ներկաներին՝ նշելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց» արտահայտությունը նոր էջ բացեց մարդկության պատմության մեջ՝ փաստելով կյանքի հաղթանակը մահվան հանդեպ: Թող Հարության խորհուրդը մեծ կենսաուժ տա բոլորիդ, նոր ուղի բացի, հավատ ներշնչի գալիք օրվա հանդեպ»:

Երեք՝  իրավագիտության, մանկավարժության և տնտեսագիտության  ֆակուլտետների ուսանողները տոնը ներկայացնելու հետաքրքիր տարբերակ էին մտածել. մրցութային երեք փուլերի ընթացում նրանք պատմեցին Սուրբ Զատկի խորհրդի մասին, ներկայացրեցին զատկական ուտելիքներից  յուրաքանչյուրի նշանակությունը, խոսեցին տարբեր երկրներում տոնը նշելու առանձնահատկությունների մասին:  Ամեն ֆակուլտետ գեղեցիկ զարդարել էր իրեն հատկացված սեղանը ավանդական կերակրատեսակներով, և մրցույթի վերջին փուլում ժյուրիի անդամները, համտեսելով մեկը մյուսից անմահական ուտեստները, դժվարացան գնահատել ուսանողների աշխատանքը: Այնուհանդերձ, առաջին մրցանակի արժանացավ իրավագիտության ֆակուլտետի թիմը, երկրորդին՝ մանկավարժության և հայ բանասիրության, երրորդ մրցանակը բաժին հասավ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներին:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...