Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
«Բաց» դասը անցկացնում են տնտեսագետ ուսանողները
Համալսարանում աստիճանաբար մեծ տարածում է գտնում ստուգարքները «բաց» դաս-սահիկահանդեսների միջոցով անցկացնելը, որոնց մասնակցում են տարբեր կուրսերի ուսանողներ, դասախոսական ու վարչական կազմից ներկայացուցիչներ: Այս անգամ «բաց» դաս-ստուգարքը «Կառավարչական աշխատանքների ընդունում» առարկայի շրջանակներում էր, դասախոս ու նախաձեռնության հեղինակ՝ Հայաս Հակոբյան: Նման օրինակով ստուգարքն անցկացնելը հնարավորություն է տալիս ուսանողներին գրեթե ամբողջությամբ տիրապետել դասընթացի նյութերին, քանի որ յուրաքանչյուր շնորհանդեսում ներառված են մի քանի ամբողջական թեմաներ: Ստուգարքի այս ձևը արդյունավետ է նրանով, որ ուսանողները, հետևելով մյուսների աշխատանքին, հենց ստուգարքի ընթացքում յուրացնում են նաև այլ թեմաներ:Միաժամանակ, ստուգարքը «բաց» դասերի ու սահիկահանդեսի միջոցով անցկացնելը մղում է ուսանողին ինքնուրույն հետազոտական աշխատանքի, ինչի շնորհիվ հաճախ դուրս են գալիս թեմայի շրջանակներից՝ յուրացնելով դասընթացին առնչվող ավելի շատ նյութ:
«Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկում
Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում 2016թ. դեկտեմբերի 23-ին «Կրթական ծրագրերի կենտոն» պետական հիմնարկի և Հյուսիսային համալսարանի միջև կնքված «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների երկամյա շրջափուլը մոտեցավ իր ավարտին:
‹‹Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի նպատակն է խթանել ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, նպաստել կրթական ծառայությունների մատուցման տարածքային համաչափ զարգացմանն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարզերում բարձրագույն կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի իրականացումը բաղկացած էր չորս փուլերից: Ինչպես յուրաքանչյուր փուլի ավարտին, այնպես էլ չորրորդ, ամփոփիչ փուլի ավարտին 2018թ. դեկտեմբերի 19-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ կայացավ կատարված աշխատանքների մշտադիտարկման ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես ծրագրի չորրորդ փուլի, այնպես էլ ծրագրի ողջ ընթացքում իրականացված աշխատանքներն ու գործողությունները, ծրագրով սահմանված նպատակների և ստեղծված արդյունքների համադրելիությունն ու այն խնդիրները, որոնք ի հայտ էին եկել ծրագրի իրականացման ընթացքում:
Նշենք, որ Ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի երևանյան և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել են հեռավար ուսուցման լաբորատորիաների վերանորոգման, կահավորման աշխատանքներ, լաբորատորիաները հագեցվել են համապատասխան համակարգչային սարքավորումներով: Աշխատանքներ են տարվել նաև համալսարանի կայքի վերափոխման և հեռաուսուցման Moodle համակարգին դրա հարմարեցման ուղղությամբ: Իրականացվել է հեռավար ձևաչափով տասնհինգ դասընթացների ուսումնական նյութերի թվայնացում՝ էլեկտրոնային շտեմարանների ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի համատեքստում մշակվել և հրատարակվել է «Հեռավար ուսուցում» ուսումնական ձեռնարկը: Իրականացվել են համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի մեթոդական վերապատրաստումներ հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ. հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում:
«Սիրո անհուն առեղծվածը»
(«բաց» դաս)
Հոգեբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում «բաց» դասի թեման էր «Բայը»: Համենայնդեպս, հրավիրատոմսի մեջ այդպես էր նշված: Սակայն հենց սկզբից ուսանողները հրաժարվեցին նախանշված թեմայից ու դասը տարան բոլորովին այլ ուղղությամբ՝ նվիրելով այն սիրուն: Ուսանողները ներկաներին պատմեցին ճանաչված մարդկանց սիրային պատմությունները, զրուցեցին նրանց մեծ սերերի, անհուն տառապանքի ու դրանից ծնված ստեղծագործությունների մասին: Դասի ընթացքում անցկացվեց նաև ասմունքի մրցույթ, որին մասնակցեցին հյուրերը: Հաղթող ճանաչվեց ռեկտորի օգնական տիկին Ջանինյանը: Նա, ոգեշնչվելով տիրող հուզական մթնոլորտով, պատմեց նաև Լոմոնոսովի սիրո մասին, անդրադարձավ Թումանյանի ու Իսահակյանի անձնական կյանքի մի քանի դրվագի:Ու թեպետ հոգեբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները ամեն կերպ՝ ասմունքով, ճանաչված մարդկանց սիրային պատմությունները հիշելով, փորձեցին բացահայտել սիրո առեղծվածը, միևնուն է, այն մնաց ԱՌԵՂԾՎԱԾ: