logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

  franc3   franc2   franc1


Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի համատեքստում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին կազմակերպվեց «Հայ–ֆրանսիական բարեկամության ուշագրավ դրվագները» խորագրով հրապարակային զեկուցում, որը կարդաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Ողջունելով ներկաներին՝ Բ. Մակիչյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ շանսոնյե, մեծագույն հայ Շառլ Ազնավուրի հիշատակը, այնուհետև անդրադարձավ միջոցառումը կազմակերպելու անհրաժեշտությանը: «Հայ ժողովուրդը առանձնահատուկ սեր ունի Ֆրանսիայի ժողովրդի հանդեպ, երկու երկրների միջև մշտապես տիրել է փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտ, և այսօր մենք չէինք կարող չօգտագործել առիթը՝ հայ երիտասարդներին, մասնավորապես ուսանողներին ներկայացնելու հայ-ֆրանսիական բարեկամության ուշագրավ էջերը»:

           Leszno 17 1  leszno16  leszno15

 

Հյուսիսային համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան ստանալու եվրոպական դիպլոմներ

 Համագործակցության հեռանկարներ

Հյուսիսային համալսարանը կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում է եվրոպական մի շարք բուհերի հետ, իսկ Լեհաստանի հետ սկսված գործընկերային հարաբերություններն առավել ակտիվ են ու արդյունավետ: Վերջին վեց տարվա ընթացքում ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերով Լեհաստանի Ադամ Միցկևիչ համալսարանում ուսանել են բուհի մի շարք ուսանողներ, դասախոսություններով հանդես են եկել լավագույն մասնագետները: Միաժամանակ, Հյուսիսային համալսարանը բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնառություն է իրականացրել լեհ ուսանողների համար: Այժմ էլ բուհի հերթական  նախաձեռնությանը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատների աշխատակիցների համար կազմակերպել հայոց լեզվի ուսուցման դասընթացներ, առաջինն արձագանքել է Լեհաստանի դեսպանատունը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերից կմեկնարկի հայերենի ուսուցման առաջին փուլը:

Բոլորովին վերջերս Լեհաստանի Լեշնոյի համալսարանի ղեկավարությունը ցանկություն հայտնեց համագործակցել Հյուսիսային համալսարանի հետ, և բուհի պատվիրակությունը՝ ռեկտոր, պրոֆեսոր Մաչեյ Պիետշակի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին քառօրյա այցով հյուրընկալվեց Հյուսիսային համալսարանում: Ռեկտոր Բորիս Մակիչյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշեց, որ ընդհանուր շատ բան կա երկու բուհերի միջև. երկուսն էլ նորաստեղծ են և կարճ ժամանակահատվածում հասցրել են հեղինակություն վայելել ոչ միայն իրենց երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս: Ռեկտորը իր գոհունակությունը հայտնեց որ հայաստանյան ավանդական բազմաթիվ բուհերից Լեշնոյի համալսարանի ղեկավարությունը ընտրել է հատկապես իրենց բուհը, ինչը պարտավորեցնող է: Նա նաև նշեց, որ իրենք բոլոր պայմանները կստեղծեն լեհ ուսանողների կրթության համար՝ տրամադրելով կացարաններ, ապահովելով հայկական միջավայրում արագ  հարմարվելու բոլոր  միջոցները:

Leszno8   Leszno9 

Լեշնոյի համալսարանի պատվիրակության ղեկավարը` ռեկտոր Մաչեյ Պիետշակը, կլոր սեղան-քննարկման ժամանակ նախ և առաջ ներկայացրեց իրենց համալսարանի պատմությունը: Նա նշեց, որ թեպետ  բուհն ունի քսան տարվա պատմություն, սակայն արդեն իսկ հասցրել է մեծ հեղինակություն ու ճանաչում ձեռք բերել և Լեհաստանում, և ողջ եվրոպական տարածաշրջանում: Դրան նպաստել է բուհի հարմար  դիրքը, բոլոր ենթակառուցվածքների մեկ վայրում ներդաշնակորեն տեղակայվելը, ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Ռեկտոր Մաչեյ Պիետշակը հավելեց նաև, որ համալսարանը հիմնադրելիս կարևորել են ֆինանսական քիչ հնարավորություններով ուսանողների կրթության կազմակերպումը հենց հայրենի քաղաքում, թեպետ բուհն ունի նաև տարբեր քաղաքներից ու երկրներից բազմաթիվ ուսանողներ:

Այնուհետև Մաչեյ Պիետշակը ներկայացրեց Հյուսիսային համալսարանի հետ համագործակցության չորս հիմնական ուղղությունները՝ Էրազմուսնոր ծրագրի շրջանակներում դասախոսների փոխանակում, կրկնակի դիպլոմների տրամադրում, տնտեսական կապերի ընդլայնում, գիտական համագործակցության ամրապնդում:

Կլոր սեղան-քննարկումից հետո հյուրերն ուղևորվեցին Գառնի-Գեղարդ: Վաղը նրանք հանդես կգան երեք դասախոսությամբ: Մուտքն ազատ է միայն ուսումնատենչների համար:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...