Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը ճանապարհում է շրջանավարտներին
Վերջին զանգի արարողությունը ինչքան էլ սպասված, սիրված իրադարձություն է աշակերտների համար, միևնույն է, առանց հուզմունքի և արցունքների չի անցնում: Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի տաղանդաշատ սաները հրաժեշտ տվեցին դպրոցական նստարանին՝ մեծ աշխարհ դուրս գալով գեղեցիկ երգերով, պարային տպավորիչ համարներով:
Շնորհավորելով մեր շրջանավարտներին՝ մաղթում ենք պահպանել իրենց ուժերի հանդեպ ունեցած հավատը, ինչի շնորհիվ միայն հնարավոր է հասնել հաջողությունների:
Հյուսիսային համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում կրթություն է իրականացնում հետևյալ մասնագիտությունների գծով(առկա և հեռակա ուսուցմամբ)՝
1. Կառավարում (ըստ ոլորտի)
2. Տնտեսագիտություն
3. Հաշվապահական հաշվառում և հարկում
4. Ծրագրային ճարտարագիտություն
5. Լրագրություն
6. Ընդհանուր մանկավարժություն (տարրական մանկավարժություն և մեթոդիկա)
7. Նախադպրոցական մանկավարժություն (նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա)
8. Մասնագիտական մանկավարժություն (ռուսաց լեզու և գրականություն, ֆրանսերեն լեզու և գրականություն)
9. Իրավագիտություն
10. Օտար լեզու և գրականություն (անգլերեն լեզու և գրականություն, ֆրանսերեն լեզու և գրականություն)
11. Հոգեբանություն (առկա)
Բուհում գործում է նաև ասպիրանտուրա
«Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»,«Հայ դասական գրականություն» և «Դատական իրավունք» մասնագիտությունների գծով: Բոլոր մասնագիտությունների գծով իրականացվում է հեռավար կրթություն:
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ
Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները և պատմության ուսուցչուհի Նազելի Սիմոնյանը Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ ներկայացրեցին Մայիսյան հերոսամարտերի դրվագները, դրանց նշանակությունը հայոց պետականության ձեռքբերման գործում: Աշակերտները երգեցին հայրենասիրական երգեր, ներկայացրեցին ազգային հերոսներին և ընդգծեցին հայոց բանակի կազմավորման կարևորությունը: Նրանք հպարտությամբ զուգահեռներ անցկացրեցին ներկայիս իրողությունների և անցյալի փառավոր էջերի միջև: