Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Պրակտիկան համալսարանի Ալավերդու բաժանմունքում
Հյուսիսային համալսարանի Ալավերդու բաժանմունքում մշտապես կարևորվել է ուսանողների ուսումնագործնական պրակտիկայի անցկացման պատշաճ մակարդակը: Բաժանմունքը համագործակցում է մասնագիտական տարբեր կազմակերպությունների հետ՝ հետամուտ լինելով ուսանողների մասնագիտական աճին:
Մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Ալավերդու ԲԿ-ում անցկացված վեցշաբաթյա պրակտիկայի ընթացքում:Իսկ ատամնատեխնիկները դեռ շարունակում են հմտանալ և գործնական գիտելիքներն ամրապնդել իրենց նախավարտական արտադրական պրակտիկայի ընթացքում: Շնորհակալություն ենք հայտնում բժիշկ-ստոմատոլոգ Ս. Ավետիքյանին համագործակցության համար:
Իսկ մանկավարժության ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» (տարրական մանկավարժություն և մեթոդիկա) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները այս կիսամյակում մասնագիտական պրակտիկան անցկացրին Բագրատաշենի թիվ 2 և Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցներում:
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և մեր ուսանողների գործնական հմտությունները բարելավելու համար:
Հանդիպում-քննարկում Erasmus+ շարժունության ծրագրի մասնակից Ս. Բարսեղյանի հետ
Սույն թվականի մարտի 31-ին, ժամը 12:00, Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման լաբորատորիայում տեղի կունենա հանդիպում Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Շեցինի համալսարանում մեկ կիսամյակ ուսանած՝ բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» (անգլերեն լեզու և գրականություն) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյա Բարսեղյանի հետ:
Հանդիպում-քննարկման ընթացքում Սոֆյա Բարսեղյանը ուսանողներին կփոխանցի Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրով Շեցինի համալսարանում կուտակած փորձն ու կպատմի ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին:
Հրավիրվում են շարժունության ծրագրերով հետաքրքրված բոլոր ուսանողները:
Հանդիպում–քննարկում` ՈԱ վարչության և Հյուսիսային համալսարանում գործող ֆակուլտետների դեկանների միջև
Բուհը շարունակում է աշխատել հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի սկզբունքով՝ գիշեր-ցերեկ...
2022թ–ի մարտի 23–ին, տեղի ունեցավ հանդիպում–քննարկում` ՈԱ վարչության և Հյուսիսային համալսարանում գործող ֆակուլտետների դեկանների միջև:Հանդիպումը նպատակաուղղված էր ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը և արդիական մոտեցումներին: ՈՒսումնառողների շահերը միշտ գերադասվում են։