logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Նաիրա Շաղոյանն այս նյութը լրատվության բաժին էր ուղարկել մինչև Արցախում ռազմական գործողությունների վերսկսելը: Զինվորի հանդեպ կարոտի, սպասման մասին դեռատի աղջկա խոստովանությունը այս օրերին յուրաքանչյուրիս համար նոր իմաստ ու բովանդակություն է ստացել, տասնապատկվել են բոլոր զգացողությունները, իսկ հույսն ու հավատը՝ հարյուրապատկվել: Սպասում ենք այն պահին, երբ…

zinvor

«Երբ սրտիդ աշխատանքը Արցախից եկող մի զանգով չի որոշվելու»

Գիտե՞ք ամենասպասված պահը որն է…  Երբ զինվորիդ վերադարձին ընդամենը երկու ժամ է մնացել։ Երբ նրա՝ մի քանի օր չզանգելն արդեն ախորժակդ փակվելու պատճառ չի դառնա: Երբ հաստատ գիտես, որ խանգարող հանգամանքերը մնացին տանջալից շաբաթների մեջ։ Երբ նրան գրկելու համար  պարտադիր չի լինելու հինգ հարյուր կիլոմետր կտրել-անցնել։ Երբ ուրբաթ օրերը սահման բարձրանալու և իջնելու համար նախատեսված չեն լինելու: Երբ ժամը 6:30 զինվորդ, քունը կիսատ թողնելով, չի արթնանա... Երբ ժամը 10:30 զինվորիդ համար «ադբոյի» ժամ չի լինելու: Երբ նրան զանգելիս օպերատորի կողմից չես լսելու ներաշխարհդ խարխլող նախադասությունը. «Բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ, բաժանորդն անհասանելի է...»: Երբ մոռանալու եք այն ամենը, ինչ կարող էր բաժանել ձեզ... Երբ սրտիդ աշխատանքը Արցախից եկող մի զանգով չի որոշվելու... Երբ առավոտներդ արդեն բացվելու են նրա զվարթ «բարի լույս»-ով: Երբ օրերի դեմ ատելությամբ չես լցվելու... Երբ անհանգստությունդ՝ սիրուդ հետ խառնված,  Արցախ տանող ոլորաններին չի մոլորվելու...

Նաիրա Շաղոյան 
Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի հեռակա ուսուցման  առաջին կուրսի ուսանողուհի

 

dramashnorhayin mrcuyt

 

Հյուսիսային համալսարանը հայտարարում է «Լավագույն գիտահետազոտա­կան նախագիծ» դրամաշնորհային մրցույթը, որի նպատակն է խթանել Համալ­սարա­նի գիտական ստորաբաժանումների, անհատների նորարարական գի­տահե­տազո­տական գործունեության զարգացումը:

Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է հետևյալ ուղղություններով՝

  1. Իրավագիտություն և հասարակական գիտություններ
  2. Կառավարում և տնտեսագիտություն
  3. Մանկավարժություն, կրթության կառավարում, հայ գրականություն, մայրենիի և օտար լեզուների դասավանդում
  4. Համակարգչային գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլո­գիաներ
  5. Հոգեբանություն
  6. Լրագրություն

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր, որոնց կազմում կարող են ընդգրկված լինել Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձ­նակազմի ներկա­յացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ և շրջանավարտներ: Թիմերի մաս­նա­կից­ների քանակի սահմանափակում չկա:

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը:

Դրամաշնորհը կարող է պարունակել՝

  1. լրացուցիչ աշխատավարձ գիտահետազոտական գործունեություն իրակա­նաց­­­նելու նպատակով.
  2. բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հոդվածի խմբագրական, թարգմանչական և տպագրության ծախսեր.
  3. մենագրության /գիտահետազոտական աշխատանքի/ տպագրություն Համալ­սա­րանի միջոցների հաշվին:

«Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթին մաս­նակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստա­թղթերը՝

  1. Ծրագրի մանրամասն նկարագիր-առաջարկություն /ոչ ավել քան 5000 նիշ/(մոտավորապես 2.5-3 համակարգչային էջ) ծավալով,
  2. Ծրագրի ժամանակացույցը,
  3. Ծրագրի բյուջեն Excel տարբերակով,
  4. Ծրագրի մասնակիցների ինքնակենսագրությունները,
  5. Ծրագրի յուրաքաչյուր մասնակցի անձնագրի պատճենը և 1 լուսանկար 3x4 չափի,
  6. Հյուսիսային համալսարանի ուսանողական տոմսի պատճենը:

Ծրագրերի ներկայացման պահանջներ և ընթացակարգ

  1. Նախագծի առաջարկը հարկավոր է ներկայացնել .doc, .docx, կամ  .pdf փաստաթղթերի ձևերով (բացառությամբ՝ բյուջեի նախահաշվի):
  2. Յուրաքանչյուր թիմ կարող է ներկայացնել 1 աշխատանք մեկ ուղղությամբ: Թիմի անդամները կարող են ընդգրկված լինել նաև այլ թիմերում:
  3. Նախագիծը տևողությամբ չպետք է գերազանցի 1 տարին:

 

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

isahakyan

2020 թվականի  հոկտեմբերի 30-ին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակը:

Ավետիք Իսահակյանի երևանյան  տուն-թանգարանը հոկտեմբերի 21-22-ին կազմակերպում է գիտաժողով:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու գիտաժողովին՝  Ձեր ընտրած զեկուցման թեմայով:

Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն ժողովածուում:

Խնդրում ենք Ձեր մասնակցության և ընտրած թեմայի մասին տեղեկացնել էլեկտրոնային հասցեով՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Թեզիսների ուղարկման վերջնաժամկետն է սեպտեմբերի  30-ը:

Գիտաժողովի մասնակցության հայտ

 

Հարգանքով՝
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ,
Ավ. Իսահակյանի  տուն-թանգարանի

տնօրեն՝  Անժելա Խորենյան

Հեռախոսներ՝  (+37410) 562424, (+37410) 587380

 077 (096)  125-129

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Главные новости