ԹԻՀԿ ը մեկնարկում էնորերկամսյակրթականծրագիր «Իրավականակտերինախագծերիհակակոռուպցիոնփորձաքննության ուսուցում» խորագրով։Ծրագիրը նախատեսված է իրավունքի ոլորտիներկայացուց
իչներիհամար ևայնամբողջովին անվճարէ։
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23ը ներառյալ։Դիմելու ընթացակարգի ևծրագրի մանրամասներին կարողեք ծանոթանալ
«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը Հյուսիսային համալսարանում
Հյուսիսային համալսարանում սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որի ընթացքում ի մի բերվեցին ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, ներկայացվեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա: Ինչպես կոնֆերանսի բացմանը նշեց ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը, տարեցտարի ամրապնդվում է որակի մշակույթը հայաստանյան բուհերում, միջին մասնագիտական հաստատություններում, ինչը հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացները իրականացնել հնարավորինս արդյունավետ՝ դրանցում ներգրավելով ավելի մեծ թվով շահակիցների:
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը, խոսելով UNESCO-ի ֆինանսավորմամբ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» քառամսյա ծրագրի մասին, նշեց, որ բուհի աշխատակիցները պատրաստակամորեն են ներգրավվել այս նախագծում, վերապատրաստվել՝ ձեռք բերելով բավականին հմտություններ ու կարողություններ, որոնց կիրառումը կնպաստի բուհի հավատարմագրման հետագա գործընթացների բարելավմանը: Ռեկտորը նշեց նաև, որ Հյուսիսային համալսարանն իր նյութատեխնիկական ռեսուրսները հետայսու ևս պատրաստակամորեն կտրամադրի Որակի ապահովման ազգային կենտրոնին՝ նմանօրինակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:
Կոնֆերանսի ընթացքում բուհերի ղեկավար մարմինների ներկայացուցիչների և որակի ապահովման պատասխանատուների հետ քննարկվեցին ՀՀ բուհերում ներքին գնահատման գործընթացների առանձնահատկությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:
Հիշեցնենք, որ UNESCO-ի ֆինանսավորմամբ դեռևս հունվարին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ մեկնարկել էր «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» քառամսյա ծրագիրը։ Նպատակը՝ զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև բուհերին նախապատրաստել ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։ Շահակից բուհերն էին Հյուսիսային համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը: Սեպտեմբերի 3-ին կայացած կոնֆերանսին հրավիրված էին նաև հանրապետության մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները շահառու չորս բուհերի փորձառությանը, ծրագրի արդյունքներին ու հետագա համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ «Փորձագիտական կարողությունների ձևավորումը և դրա ազդեցությունը բուհերի որակի ներքին ապահովման համակարգի զարգացման վրա» և «Արտաքին գնահատման ազդեցությունը բուհական կառավարման համակարգի զարգացման վրա․ կառավարման բարձր օղակների տեսանկյունը» թեմաներով: Ծրագրի շահառուները ներկայացրին իրենց ձեռքբերումները, ընթացքում հանդիպած խոչընդոտներն ու նշեցին դրանք հաղթահարելու հիմնական ուղիները: Մասնակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ ընդգրկվածությունը ծրագրում բարելավել է որակի մշակույթն իրենց ուսումնական հաստատություններում, ինչպես նաև զարգացրել ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները: Կոնֆերանսն ամփոփվեց հարց ու պատասխանով:
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում` մանկավարժի ընտանիքում: 1992-2000թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Շոշի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը: 2000-2002թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանին կից վարժարանի հումանիտար բաժինը: 2002թ. ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը: 2008թ. գերազանցությամբ ավարտել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը: 2008-2010թթ. սովորել է ԱրՊՀ մագիստրատուրայում` «Սահմանադրական իրավունք» մասնագիտացմամբ: 2010թ. գերազանցությամբ պաշտպանել է «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները» վերտառությամբ մագիստրոսական թեզը` ստանալով մագիստրոսի աստիճան: 2010-2013թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում: 2015 թվականի նոյեմբերի 20-ին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտության 001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները» վերտառությամբ ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (գիտական ղեկավար՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյան): 2003-2005թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում: 2006թ. ԼՂՀ 1-ին Սահմանադրության ընդունման նախօրեին նախաձեռնել և իրականացրել է «ԼՂՀ Սահմանադրության քարոզչություն» ծրագիրը: 2007-2009թթ. աշխատել է մասնավոր ընկերությունում որպես իրավաբան: 2010-2020թթ. աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` սկզբից որպես պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի 1-ին կարգի, այնուհետև առաջատար մասնագետ, 2014-2016թթ.` աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, իսկ 2016-2020թթ.` բաժնի վարիչ: Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2010-2020թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանում, 2014թ.-ից դասավանդում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, 2019թ.-ից՝ Գորիսի պետական համալսարանում, 2021թ.-ից՝ Երևանի Հյուսիսային համալսարանում: 2013-2015թթ. եղել է ՀՀ երիտասարդական խորհրդարանի պատգամավոր, ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ: 2014-2015թթ. հանդիսացել է Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահը: Նրա նախաձեռնությամբ 2015թ. հունվարի 13-ին հիմնադրվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը, 2018թ. հունվարին` ստեղծվել Արցախի էլեկտրոնային գրադարան կայքը (www.artsakhlib.am), 2018թ. ԵՊՀ-ի հետ համագործակցաբար հիմնվել ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված և www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում զետեղված «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը և հանդիսանում է գլխավոր խմբագիրը: 2016-2019թթ. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպել է թվով 4 միջազգային գիտաժողովներ, որոնց ընդհանուր թվով մասնակցել է աշխարհի մոտ 15 երկրների 360-ից ավելի անվանի ու երիտասարդ գիտնական: 2016-2017թթ. եղել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարը: Մասնակցել է Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հայտարարած թեմատիկ ֆինանսավորմամբ դրամաշնորհային մրցույթներին, ճանաչվել հաղթող և 2016թ.-ից առ այսօր որպես գիտական թեմայի ղեկավար Արցախի գիտական կենտրոնում իրականացնում է Արցախի Հանրապետության իրավական հիմնախնդիրներին նվիրված հետազոտություններ: 2020թ. հունվարի 6-17-ը մասնակցել է Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում գործող RIS (Research and Information System for Developing Countries - https://www.ris.org.in/) ինստիտուտի կազմակերպած «Գիտության դիվանագիտություն» վերապատրաստման դասընթացին: 2020թ. փետրվարի 20-ից «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է: Մասնակցել է Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում կազմակերպված երեք տասնյակից ավելի գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, պարգևատրվել դիպլոմներով, պատվոգրերով և հավաստագրերով: 45-ից ավելի գիտական հրապարակումների (2 մենագրության, 1 ուսումնամեթոդական ձեռնարկի) հեղինակ է: Գիտական հոդվածների մի մասը տպագրվել է արտասահմանյան գրախոսվող պարբերականներում: 2006թ. դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացած «Մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները» ուսանողական առաջին գիտական կոնֆերանսում, հանդես գալով «Բնակչության իրավագիտակցության բարձրացումը որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք» թեմայով զեկուցմամբ, գրավել է առաջին մրցանակային տեղը: 2013 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզի կրթության և գիտության նախարարության ու Երրորդ արբիտրաժային դատարանի կողմից կազմակերպված երիտասարդ իրավաբան-գիտնականների «Իրավաբանական IQ» երկրորդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լեգիտիմությունը» աշխատանքի համար: Ամուսնացած է, ունի երկու որդի: