logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Varchutyun

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Որակի ապահովման վարչությունը համալսարանի ինքնու­րույն կառուցվածքային ստորաբաժանում է: Վարչության առաքելությունն է աջակցել համալսարանում որակի ապահովման մշակույթի ձևավորմանը, որակի ամբողջական կառավարման համակարգի ներդրմանը, բուհի ռազմավարական առաջնահերթությունների իրագործման նկատմամբ վերահսկելիության, գնահատման և բարելավման մեխանիզմների ապահովմանը, նպաստել մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:

2020_-սկսած


Վարչության խնդիրներն են.

  • որակի ապահովման ամբողջական համակարգի անցնելու համար նախադրյալների ստեղծում, համալսարանի ստորաբաժանումներում (ֆակուլտետներ, ամբիոններ) որակի ապահովման տեղական կառույցների ձևավորում,
  • որակի կառավարման նորարարական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ապահովում,
  • բուհի առաքելության և ռազմավարական նպատակների իրագործման արդյունավետ վերահսկողություն, ծավալվող գործընթացների անընդհատ մշտադիտարկում, գնահատման մեխանիզմների և գործիքակազմի ստեղծում, բարելավման ծրագրերի առաջադրում,
  • շուկայամետ ՄԿԾ-ների ստեղծման, դրանց համընթեռնելիության և նմանատիպ այլ համեմատելի ծրագրերի հետ համահունչության, ուսանողների շարժունության ապահովման վերահսկման և գնահատման արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
  • գիտահետազոտական և նորարարական ծրագրերի մշակման, իրականացման, գնահատման և վերանայման համար արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
  • բուհի արտաքին կապերի զարգացման և միջազգայնացման ծրագրերի և գործընթացների մշտադիտարկման և գնահատման գործիքների ստեղծում,
  • բուհի գործունեության վերաբերյալ հաշվետվողակա­նու­թյան ապահովում,
  • արտաքին գնահատում իրականացնող կառույցների հետ համագործակցում,
  • համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային ինքնավերլուծության աշխատանքների համադասում, արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին օժանդակում:

Աշխատակազմը՝

Որակի ապահովման վարչության պետ 

susanna


Կրթություն

2021-Ասպիրանտուրա -ՀՊՄՀ

Կիրառական հոգեբանության ամբիոն

Մասնագիտացում՝

«Սոցիալական հոգեբան»

2013-2015 Մագիստրատուրա- ՀՊՄՀ

Տնտեսագիտության և կառավարման ամբիոն

Մսնագիտացում ՝

«Կրթության կառավարիչ» 

2012-2016-Բակալավրիատ-ՀՊՄՀ 

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի

Մասնագիտացում՝

«Մանկավարժ հոգեբան» 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2023  9.10-11.10 -«Ներքին ՈԱ հեռանկարները և մարտահրավերները» միջազգային սեմինար     Թբիլիսի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան,

attending International Seminar "Internal QA: Perspectives and Challenges"   

2022 11.25-26 -Աջակցություն բազմալեզու լսարանին ԺԼԵԿ -ի բանաժողով

/ (ԺԼԵԿ ՝Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի)  միջազգային փորձագետների ներկայացմամբ երկօրյա բանաժողով

2022 11.10-13.10 -«Ներքին ՈԱ հեռանկարները և մարտահրավերները» միջազգային սեմինար     Վրաստան Իվանե Ջավախիշվիլիի անվ. Թբիլիսիի պետական Համալսարան

attending International Seminar "Internal QA: Perspectives and Challenges" on October 11-13, 2022   

2022 հուլիս-սեպտեմբեր-«Անգլերեն հաղորդակցման հմտություններ» օնլայն եռամսյա դասընթաց

For completing the Peace Corps Armenia Virtual Service Project "English Communication Skills Course" from July to September, 2022.

2022 04.04-08.04 -Կրթական  ծրագրերի կատարելագործման մեխանիզմները

ՈԱԱԿ

2022 08.06-14.06-Որակի ապահովման համակարգի ներդրում՝ ինքնագնահատման իրականացում

ՈԱԱԿ

2021 16-17.04 -Որակի ապահովման 4-րդ ֆորում՝Կրթության որակի     ապահովումը ՄՈՒՀ-երում:

  ՈԱԱԿ 

2018 16-17.04 -«Մարդկային Ռեսուրսների կառավարում» միջազգային կոնֆերանս                                          

Թուրքիա

Լեզուներ՝ Հայերեն , ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2022 - սկսած -Կիրառական հոգեբանության ամբիոն

ամբիոն Դասախոս

2021-սկսած -Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի Դասախոս

2020_-սկսած -Հյուսիսային համալսարան

Որակի ապահովման վարչութուն

Վարչության պետ 

2019 -2020 -Հյուսիսային համալսարան   Որակի ապահովման վարչություն Գլխավոր մասնագետ

2018_-2019 -Շախմատ գիտահետազոտական ինստիտոտ Կրտսեր գիտաշխատող

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

2016-2017 -«Կանաչ Տուն» Երեխաների վաղ սոցիալականացման կենտրոն    Հոգեվերլուծական աշխատանքներն իրականացնող թիմի անդամ

2014-2016Երեվանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց (ՊՈԱԿ), Հոգեբանի օգնական:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

2017  25.05-01.06 -«Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամ (IDeA foundation) Երևան, Հայաստան, Պատկերասրահի կամավորական խմբի համակարգող (Ավրորա ) մարդասիրական նախաձեռնություն)

2013-2015ՀՊՄՀ Կրթության հոգեբանության ֆակուլտետ և սոցիոլոգիա

Ուսանողական խորհրդի փոխնախագահ.

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

  1. Ավագյան Ս., Գրիգորյան Լ. , Գևորգյան Լ. «Չարի վերջը» բալլադի հոգեբանամանկավարժական ազդեցությունը նախադպրոցական երեխաների մտածողության վրա 
  2. Ավագյան Ս Ա., Առաքելյան Մ. , Բաբայան Ն,Եղիշյան Լ Բարքերի ազդեցության զուգորդությունը «Մարո» պոեմում և մեր օրերում, 
  3. Ավագյան Ս. ,Գալստյան Ս.,Ադիկյան Օ.Երազներն ու կանխազգացումները Թումանյանի կյանքում«Թումանյան ուսանողի աչքերով»  խորագրով միջբուհական  ուսանողական աշխատաժողով «ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ» գիտական հանդես 2023

https://northern.am/images/Hyusisapayl/%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A1%D6%83%D5%A1%D5%B5%D5%AC_2023.pdf 

 Կոնտակտներ՝

Հեռ. ` (+374 10) 554056
Էլ.փոստ`  Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.  Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Ուսումնական վարչություն

Հյուսիսային համալսարանում բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումը և վերահսկումը իրականացնում է Ուսումնական վարչությունը:

Կառուցվածքը և կառավարումը

Ուսումնական վարչությունն անմիջականորեն ենթարկվում է ռեկտորին, ուսումնական գործընթացների գծով պրոռեկտորին:

Ուսումնական վարչության կազմում են․

  • Համալսարանի ֆակուլտետները / Իրավագիտության, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորկատիկայի, Բանասիրության և մանկավարժության /,
  • Լրացուցիչ կրթության կենտրոնը,
  • Գրադարանը,
  • Շրջանավարտների և պրակտիկայի համակարգողը։

Վարչության խնդիրները են

  • Ապահովել Համալսարանի ուսումնական գործընթացը,
  • Բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը,
  • Ապահովել ուսումնական վարչության կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, ինչպես նաև՝ ուսումնական գործընթացում մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը,
  • Պլանավորել, կազմակերպել և վերահսկել Համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական գործընթացը,
  • Իրականացնել ուսումանկան գործընթացի որակի վերահսկողությունը,
  • Ապահովել Համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների կրթական, ուսումնադաստիարակչական աշխատանքների վերահսկողությունը:

 

Վարչության գործառույթները են

  • Մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերի առկա և հեռակա ուսուցման աշխատանքային ուսումնական պլանների մշակման գործընթացի կազմակերպումը և կատարման վերահսկումը,
  • Ֆակուլտետների դեկանների կողմից յուրաքանչյուր կիսամյակի համար ուսումնական դասընթացների դասացուցակի կազմման աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը,
  • Համալսարանում ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման վերահսկումը,
  • Համալսարանի դեկանատների և ամբիոնների հետ ուսումնական գործընթացի համակարգումը,
  • Դասավանդման որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,

Վարչության պետ՝ Նաիրուհի Սարգսյան մ. գ. թ., դոցենտ
Կոնտակտներ՝
Հեռ. ` (+374 10)
554056

Համալսարանի ուսումնական վարչությունն իր մեջ ներառում է`

            ա) ուսումնամեթոդական բաժին

             բ)  պրակտիկայի բաժին

            Նինա Ավագյան

            Շրջանավարտների և պրակտիկայի համակարգող

             Էլ.փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

             Հեռ՝ (+374 10) 554862

 

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Карта